«Երեք օր մինչև գարուն» (ռուս.՝ «Три дня до весны»), ռուսական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալեքսանդր Կասատկինի կողմից։ Վարձույթի է հանվել 2017 թվականի մայիսի 4-ին՝ նվիրվելով Հաղթանակի օրվա 72-ամյակին[2]։

Երեք օր մինչև գարուն
ռուս.՝ Три дня до весны
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ
Թվական2017
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերԷդուարդ Պիչուգին
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պորոխովշիկով և Արկադի Վիսոցկի
ԴերակատարներԿիրիլ Պլետնյով, Եվգենի Սիդիխին, Յուրի Իցկով և Վլադիսլավ Աբաշին
ՕպերատորՌուսլան Գերասիմենկով
ԵրաժշտությունԱնտոն Լուբչենկո
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն100 րոպե
Շահույթ8 513 922 ₽[1]

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նվիրված է Լենինգրադի շրջափակման ամենադժվար շրջանին՝ 1942 թվականի բլոկադային առաջին ձմռանը, և պատմում է քաղաքը պաշտպանող մարդկանց սխրանքների մասին։ Պետանվտանգության սպա Անդրեևն ու երիտասարդ բժիշկ Մարիցկայան գարնան գալուց 72 ժամ, այսինքն՝ երեք օր առաջ պետք է կանխեն աղետը։ Վտանգի է սպառնում մարդկանց կյանքին, իսկ հերոսներն իրենց ճանապարհին հանդիպում են սեր ու դավաճանություն, անցնում արագ զարգացող իրադարձությունների ու ինտրիգների միջով։

Դերերում խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • Գլխավոր պրոդյուսեր – Էդուարդ Պիչուգին
  • Գործադիր պրոդյուսեր – Իրինա Բասկակովա
  • Ռեժիսոր – Ալեքսանդր Կասատկին
  • Սցենարիստներ – Արկադի Վիսոցկի, Ալեքսանդր Բորոդյանսկի
  • Բեմադրող օպերատոր – Ռուսլան Գերասիմենկով
  • Կոմպոզիտոր – Անտոն Լուբչենկո
  • Բեմադրող նկարիչ – Լեոնիդ Կարպով
  • Հագուստի նկարիչ – Տատյանա Վավիլովա
  • Գրիմի նկարիչ – Տոտյանա Կոմարովա
  • Գլխավոր խմբագիր – Սվետլանա Կարմալիտա

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2016 թվականի հունվարից[3] մինչև մարտ[4] Սանկտ Պետերբուրգում, Կրոնշտադտում, Գատչինում և Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում։

Նկարահանումների հիմնական վայրը եղել է Պետերբուրգի կենտրոնը՝ Դոստոևսկու, Պուշկինսկայա, Գալերնայա, Մեծ Պուշկինսկայա փողոցները, Կրյուկով ջրանցքն ու Ֆոնտանկայի առափնյան, Պետրոգրադյան կողմի Մեծ պողոտան ու Կամեննոոստրովսկի պողոտան, ինչպես նաև «Красный треугольник» գործարանի կիսավեր շենքը[5]։

Նկարահանումների անցկացման ևս մեկ վայր է դարձել նախկին զորամասի կադետական դատարկ մասնաշենքը Տուչկովի կամրջի մոտ, որտեղ բեմադրող նկարիչը ստեղծել է ղեկավարության գրասենյակները, փորձարարական բժշկության ինստիտուտի լաբորատորիաները և ՆԳԺԿ հանրակացարանը։ Գլխավոր հերոսուհու բնակարանը ներկայացվել է Ելիզարովների թանգարան-բնակարանում։ Մյուս օբյեկտներում՝ կոմունալ բնակարաններում, պետական հաստատություններում և դեղաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարվող դեպքերը նկարահանվել են Սանկտ Պետերբուրգի լքված տներում[2]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • DetectiveFEST միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Լավագույն դետեկտիվ» անվանակարգում[6]։
  • Նորամուտների «Շարժում» V ազգային կինոփառատոնի հիմնական մրցույթի մասնակից[7]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի սցենարի հիմքում ընկած են որոշ փաստեր գրողներ Ալես Ադամովիչի և Դանիիլ Գրանինի «Բլոկադային գրքից»[8]։
  • Ֆիլմի սաունդթրեքը ձայնագրել է Մարիինյան թատրոնի սինֆոնիկ նվագախումբը[9]։
  • 2017 թվականի փետրվարին ֆիլմի երաժշտությունը կատարվել է Գերմանիայում Դրեզդենի XII օպերային պարահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ[10]։
  • Ֆիլմը նկարահանվել է Լենֆիլմ կինոստուդիայում[11]։
  • Ֆիլմն ունեցել է երեք աշխատանքային վերնագիր՝ «Լենինգրադյան վալս», «БлокАда» և «Блок А»[12]։
  • «Երեք օր մինչև գարուն» ֆիլմով սկիզբ է դրվել Լենֆիլմի՝ շրջափակման ժամանակաշրջանին վերաբերող եռագրությանը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinometro.ru/release/card/id/780
  2. 2,0 2,1 ««Ленфильм» выпустит новую картину «Три дня до весны» ко Дню Победы». ProfiCinema. 17 марта 2017.
  3. «Начались съёмки исторической драмы «Ленинградский вальс»». Год российского кино. 22 января 2016.
  4. «На «Ленфильме» завершились съёмки «БлокАды»». Кинобизнес. 05 апреля 2016.
  5. ««Ленфильм» выпустит новую картину «Три дня до весны» ко Дню Победы». Министерство культуры РФ. 27 марта 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին.
  6. ««Три дня до весны» получил приз за «Лучший детектив» на DetectiveFEST». КиноАфиша. 21 апреля 2017.
  7. «Новые фильмы Оксаны Карас и Александра Касаткина – в программе 5-го фестиваля «Движение»». ПрофиСинема. 12 апреля 2017.
  8. ««Три дня до весны» выйдут ко Дню Победы». Кино-Театр. 19 марта 2017.
  9. «Оркестр Мариинского театра записал саундтрек к фильму о первых днях Блокады Ленинграда». ГТРК Санкт-Петербург. 9 июня 2016.
  10. «Фильм «Три дня до весны» киностудии «Ленфильм» выходит в прокат». Вокруг ТВ. 16 марта 2017.
  11. «Три дня до весны (2017)» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  12. «Три дня до весны (2017)» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
  13. «Три дня до весны (2017)» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.