Երեք որբ կատու (մուլտֆիլմ)

«Երեք որբ կատու» (անգլ.՝ Three Orphan Kittens), կարճամետրաժ մուլտֆիլմ, Silly Symphonies սերիաներից մեկը՝ ստեղծված 1935 թվականին Ուոլթ Դիսնեյ ընկերությունում։ 1935 թվականին մուլտֆիլմը ստանում է Օսկար մրցանակ որպես լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ[5]։ 1936 թվականին թողարկվում է այդ մուլտֆիլմի շարունակությունը` More kittens անունով[6]։

Երեք որբ կատու
անգլ.՝ Three Orphan Kittens
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[1] և նկարված անիմացիոն ֆիլմ
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորԴևիդ Հենդ
ՍցենարիստՈւիլյամ Քոտտրելլ և Ջո Գրանտ
ՀնչյունավորումԼիլիան Ռենդոլֆ
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
ԵրաժշտությունՖրենկ Չերչիլ
Երկիր ԱՄՆ[2][3]
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորUnited Artists
Տևողություն9 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվականհոկտեմբերի 26, 1935[4]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

Սյուժե խմբագրել

Kitten on the Keys

Մուլտֆիլմը երեք կատուների (սև, նարնջագույն, մոխրագույն) մասին է և ներկայացնում է նրանց արկածները։ Երեք կատուները հայտնվում են դրսում՝ ձյան մեջ։ Շուտով մոտակայքում նկատում են մի տուն, որտեղ կարող են ապաստանել։ Մտնում են խոհանոց և սկսում են խաղալ՝ մինչ աֆրոամերիկացի սպասուհին կավարտեր ճաշ եփելը։ Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը սև կատուն է։ Նա վազելով մի փետուրի հետևից՝ կանգ է առնում դաշնամուրի առջև։ Սկսում է խաղալ դաշնամուրի տակ ընկած փետուրով և հանկարծ, փետուրը սեղմվելով դաշնամուրի ստեղներին, միացնում է այն. դաշնամուրն սկսում է նվագել կոմպոզիտոր Զեզ Քոնֆրիի "Kitten On The Keys" երգը (1921)։ Մյուս երկու կատուները միանում են նրան և սկսում են խաղալ դաշնամուրի շուրջը։ Երբ նորահայտ դաշնամուրն ավարտում է իր երգը, տնից դուրս գալու ժամանակ կատուներին նկատում է տան սպասուհին։ Երբ նա ցանկանում էր կատուներին դուրս անել տնից, հայտնվում է մի փոքրիկ աղջիկ (հավանաբար Նենսին), որն էլ որոշում է պահել կատուներին։

Ստեղծում խմբագրել

Ֆիլմը Դիսնեի թողարկած Silly Symphonies սերիալի մի սերիա է։ Այդ ժամանակ, Ուոլթ Դիսնեյ ընկերությունը բարդ տեսարաններով լիամետրաժ մուլտֆիլմ նկարահանելու փորձ չուներ, և Silly Symphones-ը դառնում է մի փորձադաշտ, որտեղ ապագա «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի ստեղծման համար կիրառվում է տեխնիկայի տարբեր հնարներ[7]։ Այսպիսով, այս ֆիլմերը ուշադրությունը կենտրոնացնում են հերոսների վրա, որոնք շատ սրամիտ են և նրանցում չկան զարգացող գործողություններ[8]։ Ռեժիսորը եղել է Դավիթ Հենդը, որը հետագայում նկարահանել է Քեն Անդերսոնի կողմից անիմացված Snow White ֆիլմը։ Ինչպես 1932 թվականից հետո ստեղծված մյուս բոլոր մուլտֆիլմերը, այն ևս գունավոր է։ ՄուլտՖիլմը հեղինակային իրավունք է ստացել 1935 թվականի նոյեմբերի 20-ին, թողարկումից գրեթե մեկ ամիս անց[9]։

Թողարկում խմբագրել

Մուլտֆիլմն առաջին անգամ թողարկվել է 1935 թվականի հոկտեմբերի 26-ին Ամերիկայի միացյալ նահանգներում:1937 թվականին օսկարի մրցանակակիր մյուս չորս ֆիլմերի հետ վերաթողարկվել է Academy Award Review of Walt Disney Cartoons-ի շարքում[10], որից հետո մինչև 1993 թվականը չի թողարկվել, ավելի ուշ հայտնվեց Դիսնեյի օսկարակիր ֆիլմերի տեսաերիզում How the Best Was Won անունով[11]։ Այն Father Noah's Ark և The Practical Pig ֆիլմերի հետ ձայնագրվում է VHS- ֆորմատի տեսաերիզի վրա։ 2006 թվականին վերաթողարկվում է Walt Disney Treasures ալբոմում։

Ավելի ուշ թողարկումներ խմբագրել

«Երեք որբ կատուները» մուլտֆիլմի բնօրինակում մի տեսարան է եղել, որտեղ սև կատուն հանդիպում է մի տիկնիկի և վերջինս երբ դիպչում է կատվին, դառնում է կարծրատիպային աֆրոամերիկուհի։

1950-1960-ական թվականներին մինչև հեռուստատեսությամբ տարածելը Դիսնեյը խմբագրում է իր մուլտֆիլմերը և այդ տեսարանը հանվում է[12]։ Առանց խմբագրման մուլտֆիլմը ձայնագրվում է VHS ֆորմատի տեսաերիզի վրա, այնուհետև 2006 թվականին Silly Symphonies-ի թվային սկավառակի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://157.55.198.30/Charts.aspx?user=hendersondamien77&page=5&decade=1930
  2. http://www.allmovie.com/movie/three-orphan-kittens-v300140/corrections
  3. http://www.filmaffinity.com/en/filmimages.php?movie_id=979676
  4. https://web.archive.org/web/20170608204756/http://www.disneyshorts.org/shorts.aspx?shortID=231
  5. Maltin, Leonard (1980). Of Mice and Magic: A History of American Animated Cartoons. McGraw-Hill. էջ 447. ISBN 0-07-039835-6.
  6. Merritt, Russell; J. B. Kaufman; Cineteca del Friuli (2006). Walt Disney's Silly Symphonies: A Companion to the Classic Cartoon Series. La cineteca del Friuli. էջ 167. ISBN 88-86155-27-1.
  7. Merritt, Russell; J. B. Kaufman; Cineteca del Friuli (2006). Walt Disney's Silly Symphonies: a Companion to the Classic Cartoon Series. La Cineteca del Friuli. էջ 25. ISBN 88-86155-27-1.
  8. Sandler, Kevin S. (1998). Reading the Rabbit: Explorations in Warner Bros. Animation. Rutgers University Press. էջ 52. ISBN 0-8135-2538-1. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  9. Gabler, Neal (2006). Walt Disney: the Triumph of the American Imagination. Knopf. էջ 177. ISBN 0-679-43822-X.
  10. «Academy Award Review of Walt Disney Cartoons (1937) - Movie connections». The Internet Movie Database. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  11. «How the Best Was Won: 1933-1960 - Walt Disney Cartoon Classics Limited Gold Edition - Trailer - Cast - Showtimes - NYTimes.com». NYTimes.com. The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  12. Cohen, Karl F. (2004). Forbidden Animation: Censored Cartoons and Blacklisted Animators in America. McFarland & Company. էջեր 68–69. ISBN 0-7864-2032-4. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել