Երեք երգ տխրադալուկ աղջկան (Եղիշե Չարենց)

գիրք

«Երեք երգ տխրադալուկ աղջկան», հայ գրող Եղիշե Չարենցի առաջին գրքույկը, որը հրատարակվել է 1914 թվականին։

Երեք երգ տխրադալուկ աղջկան
ՀեղինակԵղիշե Չարենց
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1914

Նկարագրություն

խմբագրել

Չարենցն իր «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն գրել է 1913 թվականին և նվիրել է Աստղիկ Ղոնդաղչյանին, որը ուսանող է եղել Կարսի ռուսական դպրոցում, որտեղ էլ ծանոթացել է Չարենցի հետ։ Չարենցը մոտ է եղել աղջկա հորեղբոր տղաների հետ[1]։

Չարենցն իր առաջին գրքույկին որպես բնաբան կցել է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Ալբերտ Սամենի տողերը՝

Et c’etait le dernier
amour du soir antigue…
Albert Samain․(Եվ այս վերջին սերն է վաղնջական գիշերվաս»)

[2]

Գրքույկի մեջ բանաստեղծը զետեղել է 3 բանաստեղծություն՝ «Ճամփին», «Անքուն գիշերին», «Մեռելոց», որոնք հետագայում տեղ են գտել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին հատորում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Չարենց, Եղիշե (1932). Երկերի ժողովածու, հատոր 1-ին. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ Մ․ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. էջ 351.
  2. Եղիշե Չարենցի բանաստեղծական մուտքը Մարի Զաքարյան
  3. Չարենց, Եղիշե (1932). Երկերի ժողովածու, հատոր 1-ին. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ Մ․ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. էջեր 11–17.

Արտաքին հղումներ

խմբագրել