Երեք աղջիկները քաղաքում (ֆիլմ)

Երեք աղջիկները քաղաքում, 1941 թվականին Լեյ Ջեյսոնի կողմից նկարահանված կոլումբիական կինոկատակերգություն, որում խաղում են Ջոան Բլոնդելը, Բիննի Բարնսը և Ջանեթ Բլերը (նրա առաջին ֆիլմը)։ Սցենարի հեղինակը Ռիչարդ Քերոլն է։

Երեք աղջիկները քաղաքում
անգլ.՝ Three Girls About Town
ԵրկիրԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1941
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Ջեյսոն[1]
ՊրոդյուսերՍեմյուել Բիշոֆ
ԴերակատարներՋոան Բլոնդել, Բիննի Բարնս, Ջանեթ Բլեր, Ջոն Հովարդ, Ռոբերտ Բենչլի, Էրիկ Բլոր, Փոլ Հարվի, Չառլզ Լեյն և Բես Ֆլաուերս
ՕպերատորՖրանց Պլաներ
ԵրաժշտությունՄորիս Ստոլոֆ
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն75 րոպե[2]

Սյուժե խմբագրել

«The Merchants Hotel» հյուրանոցում տեղի է ունենում դագաղագործների համաժողով և ինքնաթիռներ արտադրողների ու նրանց աշխատողների միջև միջնորդական հանդիպում։ Հյուրանոցի մենեջեր Փադդլն անհանգստանում է համագումարը կազմակերպած քույրերին՝ Ֆեյթ և Հոուպ Բաններներին քննադատած մի հոդվածի համար։ Հոուպին սիրահարված լրագրող Թոմի Հոպկինսը փորձել է նրա համոզել «կանոնավոր» ժամերով աշխատանքի անցնել, բայց աղջկան գումարն անհրաժեշտ էր իր կրտսեր քրոջ՝ Չերիթիի կրթության համար մասնավոր թանկ դպրոցին վճարելու համար։ Սակայն Թոմիի և Հոուպի վեճից անմիջապես հետո Չերիթին հայտնվում է և հայտարարում, որ պատրաստվում է թողնել դպրոոցը, որպեսզի իր քույրերի նման կազմակերպիչ դառնա։ Նրանք փորձում են փոխել վերջինիս մտադրությունը։

Միևնույն ժամանակ հյուրանոցում դիակ է հայտնաբերվում։ Քույրերը, անհագստացած հյուրանոցի արդեն իսկ վատ հեղինակության պատճառով, որոշում են դիակը նետել մեկ այլ վայր։ Հոուպը փորձում է Թոմիին համոզել դա անել, բայց մահացածին ճանաչելուց հետո նա հասկանում է, որ դիակն այն աշխատանքային միջնորդն է, որին բոլորը սպասում են և որ այդ ամենն իր թերթի համար լավ հոդված կդառնար։ Հոուպը չի կարողանում նրան համոզել լռել, ուստի մարմինը վթարային ելքով հանում և թաքցնում են մի սենյակում։ Դժբախտաբար սենյակն զբաղեցրել էր մի դագաղագործ, որը զանգում է ոստիկանություն և փախչում։

Հոուպը և Ֆեյթը մարմինը հետ են բերում ու թաքցնում լվացքի զամբյուղի մեջ։ Թոմին գողանում է այն աղջիկներից և ոստիկանների խուզարկությունից թաքստոց փնտրելով՝ հայտնվում է պոկեր խաղացողների մոտ, որտեղ նրան գտնում են Ֆեյթն ու Հոուպը, բայց ոստիկանապետից թաքցնելու համար ստիպված են լինում փակել նրան պատահական սենյակում։ Նրանք մարմինը դնում են դագաղի մեջ, որն էլ տեղափոխում են դագաղագործներիի համաժողովի սենյակ։ Թերթի խմբագիր Ֆրեդ Չեյմբերսը գտնում է Թոմիին, բայց իմանալով, որ վերջինս կորցրել է դիակը, աշխատանքից ազատում է նրան։ Չերիթին, որը հրապուրված է Թոմիով և ամեն առիթով համբուրում է նրան, ասում է, թե որտեղ է մարմինը։ Նրա հեռանալուց հետո Չերիթին ասում է Հոուպին, որ Թոմին սիրահարված է իրեն։

Երբ «Chronicle»-ում՝ Թոմիի նախկին լրագրում տպագրվում է դիակի մասին, ոստիկաններն սկսում են հետապնդել նրան։ Թոմին հայտնվում է միջնորդների ժողովին ու ներկայանում որպես միջնորդ։ Նա դիմում է երկու կողմերի հայրենասիրությանը և կարողանում նրանց ստիպել փոխզիջման գնալ։

Երբ դիակը տանում էին հյուրանոցի նախասրահով, Շառլեման անունով մի հարբեցող ճանաչում է նրան ու ծափ զարկելով՝ նրան կյանքի է վերադարձնում։ Պարզվում է, որ նա այդ տղամարդուն հիպնոս էր արել։ Բոլորը թեթևացած շունչ են քաշում։ Թոմին ոստիկանապետից խնդրում է իրեն շտապ ամուսնության արտոնագիր տրամադրել։ Հոուպը կարծում է, թե նա ուզում է ամուսնանալ Չերիթիի հետ, սակայն Թոմին ուղղում է նրան։ Հայտնվում է Չերիթին և շարունակում ստել Թոմիի հետ իր հարաբերությունների մասին, Հոուպը նրան ապտակում է, որին միանում են նախ Ֆեյթը, ապա՝ Փադդլը։

Դերերում խմբագրել

  • Ջոան Բլոնդել – Հոուպ Բաններ
  • Բիննի Բարնս – Ֆեյթ Բաններ
  • Ջանեթ Բլեր – Չերիթի Բաններ
  • Ջոն Հովարդ – Թոմի Հոպկինս
  • Ռոբերտ Բենչլի – Վիլբուրֆորս Փադդլ
  • Հաֆ Օ՛Քոննել – Ոստիկանապետ
  • Ֆրենկ ՄքԳլին ավագ – Ջոզեֆուս Վիգել
  • Էրիկ Բլոր – Շառլեման, Չառլիին փնտրող հարբեցողը
  • Պոլ Հարվեյ – Ֆրեդ Չեյմբերս
  • Ունա Օ՛Քոնոր – Մեգի Օ՛Չալահան, հյուրանոցի հավաքարարուհի
  • Ալմիրա Սեսիոնս – հավաքարարուհի Թեսսի Քոնարչի
  • Դորոթի Վոգհան – տիկին ՄքԴուգալ, հավաքարարուհի
  • Չառլզ Լեյն – դիակն իր անկողնում գտած դագաղագործ
  • Բեսս Ֆլաուերս – դագաղագործի կին
  • Ռեյ Ուոլկեր – հեռախոսով հաղորդողը

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել