Երեմ Սանահյանի տուն

Երեմ Սանահյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 30 հասցեում։ Կառուցվել է 1894 թվականին[2]։

Museum Silhouette.svg
Երեմ Սանահյանի տուն
Երեմ Սանահյանի բնակելի տուն, Բուզանդ 30.jpg
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՓավստոս Բուզանդի փող. 30[1]
ՓողոցՓավստոս Բուզանդի փողոց
Հարկեր1
Շինանյութտուֆ
ԲնակիչՆերսես Հովհաննիսյան
Հիմնադրված է1894
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

ՆկարագրությունԽմբագրել

 
1938-1974 թթ. այս տանն է ապրել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը

Միհարկանի կառույց է նկուղով՝ բաղկացած գլխավոր մասնաշենքից և բակի առանձնատներից։ Գլխավոր մասնաշենքում սենյակները (29 մ² և այլ) դասավորված են երկշարք կարգով, բակում՝ միաշարք։ Բնակարանի մուտքը բակից է, որ փողոցից տանում է երթանց։ Վերջինիս մեջ է թաղակապ նկուղի դուռը։ Փայտյա բաց պատշգամբը ձգվում է բակահայաց ճակատով և բոլոր սենյակները կապում միմյանց։ Շենքի գլխավոր ճակատը շարված է սև տուֆով։ Լուսամուտները երեսակալներով և աղեղնաձև բարավորներով են։ Դրանցից վերև քանդակված են քառատերև վարդակներ։ Ճակատի աջ կողմում աչքի են ընկնում երթանցի մուտքն ու մեծ լուսամուտը։ Այս մասում նկուղն ունի փոքր, ուղղանկյուն լուսամուտ։ Ճակատն ավարտվում է պարզ քիվով։

1938-1974 թթ. այս տանն է ապրել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը: 2018 թվականին տան պատին տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակ[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=am&srlang=hy&srid=1.6/186 — 2017.
  2. Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 201, ISBN 978-99930-865-2-5
  3. «Հուշատախտակ՝ ի հիշատակ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի»։ Հայաստանի Հանրային Ռադիո (հայերեն)։ Վերցված է 2018-10-05