Երեմ Սանահյանի տուն
Երեմ Սանահյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 30 հասցեում։ Կառուցվել է 1894 թվականին[2]։
Տեսակ | մշակութային արժեք և բնակելի տուն |
---|---|
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Փավստոս Բուզանդի փող. 30[1] |
Փողոց | Փավստոս Բուզանդի փողոց (30) |
Հարկեր | 1 |
Շինանյութ | տուֆ |
Բնակիչ | Ներսես Հովհաննիսյան |
Հիմնադրված է | 1894 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Նկարագրություն
խմբագրելՄիհարկանի կառույց է նկուղով՝ բաղկացած գլխավոր մասնաշենքից և բակի առանձնատներից։ Գլխավոր մասնաշենքում սենյակները (29 մ² և այլ) դասավորված են երկշարք կարգով, բակում՝ միաշարք։ Բնակարանի մուտքը բակից է, որ փողոցից տանում է երթանց։ Վերջինիս մեջ է թաղակապ նկուղի դուռը։ Փայտյա բաց պատշգամբը ձգվում է բակահայաց ճակատով և բոլոր սենյակները կապում միմյանց։ Շենքի գլխավոր ճակատը շարված է սև տուֆով։ Լուսամուտները երեսակալներով և աղեղնաձև բարավորներով են։ Դրանցից վերև քանդակված են քառատերև վարդակներ։ Ճակատի աջ կողմում աչքի են ընկնում երթանցի մուտքն ու մեծ լուսամուտը։ Այս մասում նկուղն ունի փոքր, ուղղանկյուն լուսամուտ։ Ճակատն ավարտվում է պարզ քիվով։
1938-1974 թթ. այս տանն է ապրել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը։ 2018 թվականին տան պատին տեղադրվել է նրան նվիրված հուշատախտակ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 201, ISBN 978-99930-865-2-5
- ↑ «Հուշատախտակ՝ ի հիշատակ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.