«Երեկո», ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1877 թվականին։ Նկարի չափերն են՝ 71,2 × 53, 3 սմ[1]։

Երեկո
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1877
բարձրություն72,2 ± 0,1 սանտիմետր
լայնություն53,3 ± 0,1 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Այսօր «Երեկո» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[2] (Մոսկվա, ՌԴ

Նկարագիր խմբագրել

Նկարիչն այս կտավը ստեղծել է վաղ տարիքում։ Ստեղծելու ընթացքում որբանում է հոր կողմից. այդ իսկ պատճառով նկարում թախծոտ թեմատիկան գերակշիռ դերում է հանդես գալիս։ Նկարը միագույն է՝ գորշ շագանակագույն երանգավորումով։ Կտավում գրեթե ամբողջ երկինքը ամպամած է. մեկ դրանք մուգ գույնի են, մեկ՝ լուսավոր։ Երկու տերևաթափ ծառերը հիշեցնում են աշնան ավարտի մասին։ Լևիտանը շրջակայքը դատարկ ու անմարդ է ներկայացրել։ Կան նաև խրճիթներ, գունաթափ խոտածածկ։ Նկարից դատելով չկա նաև քամի. պատկերված է թախծոտ մթնշաղ։ Նկարիչը հորիզոնին պատկերել է նաև անտառ։ Սակայն այս մենության մեջ Լևիտանը կենդանություն է տվել՝ ծառի վրա նկարելով թռչուն։ Իսկ մութ ամպերից ներքև նաև բարակ շերտով կապույտ երկինք. այնտեղ հեղինակը ուզել է ներկայացնել վաղվա օրը ավելի լուսավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 344 с. — ISBN 5-900743-56-X
  2. ««Вечер», Исаак Ильич Левитан — описание картины». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել