Երեկոյից մինչև առավոտ
«Երեկոյից մինչև առավոտ» (էստ.՝ Ohtust hommikuni), 1962 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեյդա Լայուսը Տալլինի կինոստուդիայում Մ. Կալդի համանուն պատմվածքի հիման վրա․ ֆիլմը եղել է նրա առաջին կինոնկարը և ՎԳԻԿ-ի ավարտական աշխատանքը։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1962 |
Ռեժիսոր | Լեյդա Լայուս |
Սցենարի հեղինակ | Վալդո Պանտ |
Օպերատոր | Միխայիլ Դորովատովսկի |
Երաժշտություն | Արվո Պերտ |
Կինոընկերություն | Տալլինֆիլմ |
Տևողություն | 37 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գործողությունները տևում են երեկոյից մինչև առավոտ, ընդամենը մեկ գիշեր, որի ընթացքում երկաթուղայինի ընտանիքը, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ֆաշիստներից թաքցնում է փախած խորհրդային ռազմագերուն[1];
Հայրենական մեծ պատերազմի առաջին տարիները։ Գերմանացիների կողմից գրավված փոքրիկ քաղաքում էստոնական մի ընտանիք ապրում է պատերազմի իրադարձություններից հեռու․ նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր սովորական աննկատելի կյանքով։ Բայց ամեն ինչ փոխվում է մի գիշեր, երբ համակենտրոնացման ճամբարից փախած ռուս ռազմագերին հետապնդումից թափնվում է իրենց տանը։ Հիմա յուրաքանչյուրի առջև հարց է առաջացել՝ ում կողմից է նա։
Դերերում խմբագրել
- Կիրիլ Լավրով - Գրիշա
- Ակսել Օրավ - Ռուդոլֆ
- Յուլլե Ուլլա - Կարին
- Վիյու Հյարմ - Սալմե
- Հաննո Կալմետ - ֆելդֆեբել
- Մաթի Կլոորեն - սպա
Քննադատություններ խմբագրել
Եթե ՎԳԻԿ-ում կուրսային աշխատանքի համար ռեժիսորը խիստ քննադատության է ենթարկվել Գ. Մ. Կոզինցևի կողմից[2], ապա այս ավարտական ֆիլմի համար նա եղել է միակը, որն ստացել է ռեժիսորի դիպլոմ գերազանցությամբ[3]։
Ինչպես գրել է «Կինոյի արվեստ» ամսագիրը, այս կարճամետրաժ ֆիլմը, նույն թվականին թողարկված Կալյո Կիյսկի «Սառցաբեկորը» ֆիլմի հետ միասին[4] հաջողություն է ունեցել հանդիսատեսի և քննադատների շրջանում.
1963 թվականին էստոնական կինեմատոգրաֆում իր նորամուտը նշեց ՎԳԻԿ-ի շրջանավարտ Լ. Լայուսը։ Նա բեմադրում է հաջողություն ունեցած «Երեկոյից առավոտ» ֆիլմը։ Ֆիլմը գրավել է հանդիսատեսի ուշադրությունը սուր դրամատիկ սյուժեի ու հետաքրքիր ձևով կինեմատոգրաֆիական արտահայտության հաջող համադրությամբ, որը զուրկ է թատերականությունից։— История советского кино: 1952—1967 / Х Абул-Касымова. — М.: Искусство, 1978. — стр. 229
Ուշադրության է արժանացել նաև «դերասանուհի Վիյու Հյարմի համոզիչ խաղը»[1]՝ այդ ժամանակ դեռ դպրոցում սովորող աղջկա դեբյուտային դերը. ռեժիսորը «ուրախացրեց ճիշտ գտած գլխավոր դերակատարով»[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 История советского кино: 1952—1967 / Х Абул-Касымова. — М.: Искусство, 1978. — стр. 229
- ↑ Киноведческие записки, № 70, 2004
- ↑ К истории ВГИКа. Книга IV. (1956—1965). Документы. Пресса. Воспоминания / Рябчикова Н. С., Виноградов В. В. — 2013. — 292 с. — стр. 169
- ↑ 4,0 4,1 Искусство кино, 1965
Արտաքին հղումներ խմբագրել
- Ohtust hommikuni // Eesti filmi andmebaas