Երգչի վրեժը
Հ. Թումանյանի բանաստեղծություն
«Երգչի վրեժը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Երգչի վրեժը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1891 |
Հրատարակվել է | 1891 |
Վիքիդարան | Երգչի վրեժը |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի փետրվարի 22-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի №10-ում (էջ 1180), այնուհետև՝ Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 116), թվագրված՝ «1891 թ․ փետրվարի 22»։ Ապա Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 61)։
Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։