Երգող կարիատիդների դահլիճը
«Երգող կարիատիդների դահլիճը» (ռուս.՝ «Зал поющих кариатид»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2008 թվականին «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» (ռուս.՝ П5: прощальные песни политических пигмеев пиндостана) ժողովածուում («Էքսմո» հրատարակչություն)։
Երգող կարիատիդների դահլիճը ռուս.՝ Зал поющих кариатид | |
---|---|
Տեսակ | վիպակ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 2008 |
Բովանդակություն
խմբագրելԳլխավոր հերոսուհի Լենան աշխատանքի է ընդունվում օլիգարխների համար նախատեսված գաղտնի հասարակաց տանը, որտեղ նա և մյուս աղջիկները հաճախորդների բացակայության դեպքում պետք է պատկերեն կարիատիդների քանդակներ։ Բավականին երկար ժամանակ ամբողջովին անշարժ մնալու համար նրանց ներարկում են «Մանտիս-B» նյութը, որը պատրաստված է աղոթարարներից, որոնք ունեն պահանջվող հատկությունը։ Բայց որպես չհետազոտված կողմնակի ազդեցության արդյունք, նրանց է անցնում նաև այդ միջատների էգերին բնորոշ բնազդը՝ զուգավորումից հետո արուներին ուտելը[1]։
Օլիգարխ Բոտվիննիկը դառնում է միջատների աշխարհի դաժան սովորույթների զոհը. ստեղծագործության հերոսուհի Լենան մի գեղեցիկ օր պարզապես ոլորում է նրա պարանոցը։ Երգող կարիատիդների նախագիծը փակվում է, և ամբողջ անձնակազմը ցրվում[2]։
Պատմվածքն ընթերցելիս հնարավոր է ծանոթանալ ռուսական էլիտայի առանձնահատկություններին և սովորություններին, նրա կենսագրության ստեղծմանը, մեդիա միջավայրի, այն կաթսայի ստեղծմանը, որում եփվելով հեծանիվ վարած երեկվա երիտասարդ տղաները վերածվում են «Բենթլի» վարող VIP անհատների։ Ինտելեկտուալ զրույցները գաղափարախոսի հետ, նուրբ մանրամասները, հումորի լավ զգացումը այս ստեղծագործությանը նմանություն են տալիս «Չապաև և Պուստոտա» վեպին[2]։
Պատմական մանրակրկիտ մանրամասները միահյուսված են ժամանակակից օլիգարխների համար զվարճալի թվացող շրջապատի և սյուժեների հետ։ «Երգող կարյատիդների դահլիճը» ստեղծագործություն է, որը կոչված է «հրապուրելու» ընթերցողին կարդալու «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» ժողովածուի հետագա պատմվածքները, որոնցից երեքը կասկածելի գրական արժեք ունեն[2]։
Հրապարակում
խմբագրել«Նեկրոմենթը» «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» գրքի մասն է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Книга «Пэ в Пятой»». 2013 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Зал поющих кариатид Виктора Пелевина (П5)». Группа Быстрого Реагирования - портал о культуре и музыке. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Книга «П5: Прощальные песни политических пигмеев пиндостана (сборник)»». Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.