Երգող ավազաթումբ, բաց գույնի ավազից սար` 3 կմ երկարությամբ և 150 մ բարձրությամբ։ Գտնվում է Ղազախստանում` Ջունգարյան Ալատաու և Մեծ ու Փոքր Կալկաններ լեռնաշղթաների մեջ` Ալտին-Էմել ազգային պարկում` Ալմաթիից 182 կմ հյուսիս-արևելք։ Երգող ավազաթումբը բնության ինքնատիպ երևույթ է` հայտնի այն բանով, որ չոր եղանակին ավազը երգեհոնի հնչյուններ հիշեցնող ձայն է արձակում։

Երգող ավազաթումբ
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակԵրգող ավազաթումբ, բնության հուշարձան և protected area of Kazakhstan of republican significance?
Երկիր Ղազախստան
ԲնակավայրKerbulak District?
Մասն էAltyn-Emel National Park?
 Singing sand (Altyn-Emel) Վիքիպահեստում

Զբոսաշրջային նշանակություն խմբագրել

Ավազաթմբից շրջակայքի գեղեցիկ տեսարան է բացվում։ Հարավից երևում է Իլի գետի բարակ ժապավենը, Սոգետի և Բոգուտի մանուշակագույն լեռները, որոնց հետևում երևում են Կետմեն լեռան ձյունապատ գագաթները։ Արևմուտքից հորիզոնը փակում են Մեծ Կալկան լեռան անդնդային կողմերը։ Հյուսիսում երևում են Ջունգարյան Ալատաու, Չուլակ, Մատայ, Ալտին-Եմել լեռնաշղթաների ու լեռների կապտամանուշակագույն գագաթների խմբերը, որոնց ստորոտում հովիտն է` կտրտված գետերի չորացած հուների նեղ ժապավեններով։ Ավազաթմբի հարավարևմտյան կողմը հարթ է, մինչդեռ հակառակ կողմն ունի մի քանի գագաթներ։ Երգող ավազաթումբը մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։

Առաջացում խմբագրել

Ավազաթումն առաջացել է Իլի գետի առափնյա ծանծաղուտի ավազներից։ Գետի այդ մասի հովտում փչում է ուժեղ քամի, որը գետի ծանծաղուտից վեր է բարձրացնում ավազի փոշու ամպեր։ Մեծ և Փոքր Կալկանների մոտ, որոնք իրար նկատմամբ ոչ մեծ անկյուն են կազմում, քամին, հանդիպելով խոչընդոտի և կորցնելով ուժը, թողնում է ավազը։ Այդպես բազմաթիվ հազարամյակների ընթացքում առաջացել է ավազե հսկա սարը։ Զարմանալի է, որ սարը, չնայած ավազի անկայունությանն ու ուժեղ քամիներին, արդեն մի քանի հազարամյակ մնում է իր տեղում։

Ձայնային ներգործություն խմբագրել

Ավազի երգի պատճառը շարժման ընթացքում (քամի, քայլք ավազի վրա) ավազի հատիկների շփումն է։ 1962 թվականին լենինգրադցի ֆիզիկոս Վ. Արաբաջին անցկացրած հետազոտությունների արդյունքում նշել է, որ ինչքան շատ է շարժվում ավազի զանգվածը, այնքան արտահայտիչ է ձայնը, որ կարող է թույլ ճռռոցից մինչև երգեհոնի երաժշտության և նույնիսկ որոտի ձայն հիշեցնել։ Ձայն է արձակում միայն չոր ավազը։

Լեգենդներ խմբագրել

Երգող ավազաթումբը դեռևս հին ժամանակներից ժողովրդական սնահավատությունների տեղիք է տվել։ Մեր ժամանակներ հասած լեգենդներում ավազի երգը բացատրվում է անապատի հոգիների, ֆանտաստիկ կենդանիների, անհետացած քաղաքների զանգերի, գետնի տակ հոսող գետերի շառաչյունի և բազմաթիվ այլ երևույթների առկայությամբ։

Լեգենդներից մեկի համաձայն` հին ժամանակներում աշխարհում թափառում էր շեյթանը` սատանան։ Նա հետևում էր մարդկանց` ոչինչ բաց չթողնելով։ Մի անգամ նրա վրա բարկանում է ամենակարող աստված և զրկում կայծակնային արագությամբ տեղից տեղ փոխադրվելու հնարավորությունից։ Այդ ժամանակ սատանան ստիպված ոտքով է գնում լեռան վրա գտնվող իր տունը։ Երկար թափառում է նա տափաստանով, շրջում Իլի գետի ափերին, ապա հոգնում է և պառկում է քնելու։ Խիստ հոգնած լինելով` շատ խորն է քնում և մինչ օրս այդպես էլ մնում է քնած։ Ոչ ոք և ոչինչ չի կարող նրան արթնացնել։ Ժամանակ առ ժամանակ հոգոց է արձակում նա, երբ ինչ-որ մեկը փորձում է խանգարել քնած շեյթանին։

Մեկ ուրիշ ավանդության համաձայն` ավազաթմբի տակ թաղված են Չինգիզ խանն ու իր զինակիցները, իսկ ավազը երգում է, երբ խանի հոգին, տանջվելով հոգեկան տառապանքներից, սերունդներին է պատմում իր գործերը։

Բնության նոր յոթ հրաշալիքներ խմբագրել

Երգող ավազաթումբը ընդգրկված է բնության նոր յոթ հրաշալիքների ցանկում։

Արտաքին հղումներ խմբագրել