Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1892
ՎիքիդարանԵրբ խոսում էիր, պատմում էիր ինձ...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականին հոկտեմբերի 10-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 82), այնուհետև, մասնակի փոփոխություններով, Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 24)։

Ապա՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 75)։

Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 571.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ...