Երբ ես տխուր, հուսահատ...
«Երբ ես տխուր, հուսահատ․․․», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։
Երբ ես տխուր, հուսահատ․․․ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1889 |
Վիքիդարան | Երբ ես տխուր, հուսահատ... |
Պատմություն
խմբագրելԱյս բանաստեղծությունը հեղինակը գրել է 1889 թվականին։
Տ․ Փիրումյանն իր հուշերում գրում է, որ Թումանյանն այս ստեղծագործությունը գրել է՝ «թափանցելով Քրիստոսի (և երևի նաև իր) դրության մեջ»[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է այս բանաստեղծության վերջին երկու քառատողերի ինքնագիրը, թվագրված՝ «1889 թ․»։
Այս բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում, (էջ 96), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 22)։
Արտատպվել է Մոսկվայում՝ 1890 թվականի լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։