«Երաժիշտի քույրը» (ռուս.՝ «Сестра музыканта»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ 1970-ական թվականների խորհրդային ավագ դպրոցականների մասին, որը նկարահանել են ռեժիսորներ[1] Պավել և Իսիդոր Խոմսկիները «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1971 թվականին[2]։ Ֆիլմը նկարահանվել է Անատոլի Ալեքսինի «Իմ եղբայրը նվագում է կլառնետ» (ռուս.՝ «Мой брат играет на кларнете») վիպակի հիման վրա։

Երաժշտի քույրը
ռուս.՝ Сестра музыканта
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական կատակերգություն
Թվականնոյեմբերի 20, 1972
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Խոմսկի և Իսիդոր Խոմսկի
Սցենարի հեղինակԱնատոլի Ալեքսին
ԴերակատարներԻրինա Սավինա, Ալեքսանդր Վդովին, Նինա Ագապովա, Եվգենի Մենշով, Նատալյա Վորոբյովա-Հրժիչ և Սերգեյ Շևկունենկո
ՕպերատորՄիխայիլ Սուսլով
ԵրաժշտությունՄուրադ Կաժլաև
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1972 թվականի նոյեմբերի 20-ին[3]։

Սյուժե

խմբագրել

Սկսնակ երաժշտի քույրը երազում է իր ողջ կյանքը նվիրել եղբորը ծառայելուն։ Նրա ծրագրերին խառնվում է Ալինա անունով աղջիկը, որին սիրահարվում է նրա տաղանդավոր եղբայրը։ Վերջինս պատրաստվում է երաժիշտ-կատարողների մրցույթին։ Քույրը խաբում է Ալինային՝ ասելով նրան, որ Լյովան (երաժիշտը) արդեն հարսնացու ունի։ Ալինան չի գալիս համերգին, ինչի պատճառով Լյովան ելույթ է ունենում «ոչ լավ մարզավիճակում»։ Վերջում աղջիկը խոստովանում է իր եղբորը, որ ինքը խաբել է Ալինային, և որ իր պատճառով նա չի եկել։

Դերերում

խմբագրել
  • Իրինա Պոպովա
  • Սվետլանա Սմեխնովա-Բլագոևիչ
  • Ալեքսանդր Վդովին
  • Նինա Ագապովա
  • Վլադիմիր Շիշկին
  • Եվգենի Մենշով
  • Նատալյա Վորոբյով-Խրժիչ
  • Սերգեյ Շևկունենկո

Մրցանակներ

խմբագրել

Կարլովի Վարիի (Չեխոսլովակիա) կինոփառատոնում ֆիլմը մրցանակ է ստացել ռեժիսուրայի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Кинопортал kinoBOOM.com (Кинобум) | Хомский Игорь Осипович - режиссёр». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Երաժշտի քույրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Երաժշտի քույրը» ֆիլմը kinopoisk.ru կայքում