Եվրոպայի ժողովուրդնե՛ր, պաշտպանեք ձեր սուրբ բարիքները
«Եվրոպայի ժողովուրդնե՛ր, պաշտպանեք ձեր սուրբ բարիքները» ( տարբերակներ՝ «Եվրոպայի ժողովուրդնե՛ր, պաշտպանեք ձեր սուրբ իրավունքները», «Դեղին սպառնալիք», «Դեղին վտանգ», (գերմ.՝ Völker Europas, wahr(e)t Eure heiligsten Güter), գերմանացի նկարիչ, պատմական գեղանկարչության վարպետ Գերման Կնակֆուսի նկարը։ Ստեղծվել է 1895 թվականին՝ կայզեր Վիլհելմ II-ի էսքիզներով։ Գերմանացի կայսրը նկարը նվիրել է Նիկոլայ II ցարի զարմիկին։ Բնօրինակը պահվում է Լիվադական պալատի բաղնիքում։
Եվրոպայի ժողովուրդնե՛ր, պաշտպանեք ձեր սուրբ բարիքները | |
---|---|
տեսակ | Էստամպ և Լիտոգրաֆիա |
նկարիչ | Գերման Կնակֆուս |
տարի | 1895 |
գտնվում է | Լիվադական պալատ |
հավաքածու | Լիվադիական պալատ |
քաղաք | Լիվադիա |
Ծանոթագրություններ |
Նկարի վրա՝ քրիստոնեական խաչի լույսի տակ, պատկերված է գերմանացիների սուրբ պաշտպան Միքայել Հրեշտակապետը, որը շրջապատված է զինված կանանց խմբով՝ Եվրոպայի ժողովուրդների վալկիրիաների կերպարով։ Հրեշտակապետը աջ ձեռքի կրակե թրով կանանց ցույց է տալիս մութ և ամպրոպաբեր ամպը՝ եվրոպական հողերի վրա կախված։ Պաշտպանված լինելով չինական վիշապների կողմից՝ գահին նստած է Բուդդան։ Դրա տակ ասիական հորդաները ձգտում են մշակությաին Եվրոպային։ Կանանց խմբի գլուխն է Գերմանիան՝ սրով և վահանով, նրա ուսին վստահաբար հենված է Ռուսաստանը՝ նիզակով։ Քիչ հեռու Ֆրանսիան, ձեռքը դնելով աչքերին, ուշադրությամբ նայում է մոտեցող մթությանը։ Նրանց հետևում Բրիտանիայի ձեռքը բռնած Ավստրիան է, իսկ նրանց միջև՝ Իտալիան։ Ամենավերջին կերպարը չի նույնականացվել[1]։
Այս այլաբանական ստեղծագործությամբ կայզեր Վիլհելմ II-ը ցանկանում էր Եվրոպայի քրիստոնեական աշխարհին կոչ անել «դեղին վտանգի» և անաստված բուդդայականության դեմ համատեղ պայքարի։ Շուտով՝ ճապոնա-չինական պատերազմի ավարտից հետո, նա այս նկարը նվիրեց ռուս ցարին՝ արևելյան վերահսկողությունը իր վերահսկողության տակ պահելու խնդրանքով։ Կից նամակով Վիլհելմ II-ը հիցնում էր Նկիոլայ II-ին Ռուսաստանի մեծ դերի մասին։ Նիկոլայ II-ին այնքան է դուր գալիս նվերը, որ կայզերը հաճույքով նշել է. «Այսպիսով, աշխատեց, շատ ուրախացնող է»։ Նկարի կրկնօրինակները Վիլհելմ II-ը ուղարկել էր պետական բազմաթիվ գործիչների և նշանավոև այլ անձանց։ Նկարը լայնորեն տարածվեց ռուսական մամուլում և դրա հետևանքով ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ դարձավ հայտնի դրդապատճառ, որպեսզի պատկերվի բացիկների վրա։ Մի քանի տարի անց 1900 թվականի հուլիսի 27-ին կայզերն ասաց այսպես ասված «հոննական խոսքը»` արևելաասիական էքսպեդիցիոն կորպուսը մղելով դեպի Իհեթունյան ապստամբությանը։
Կնակֆուսի նկարից ոգեշնչված Վիլհելմ II-ի կոչը հիշատակում է Կարլ Հաուսոֆերը՝ իր աշխարհաքաղաքական աշխատություններում, որը թույլ տվեց Ադոլֆ Հիտլերի կենսագիր Իոհամ Ֆեստին այս նկարով իր փաստագրական ֆիլմում ակներևաբար ցույց տալ ֆյուրերի և իր ժամանակակիցների աշխարհայացքները իր՝ 1977 թվականին նկարահանված «Հիտլեր։ Կարիերան» (գերմ.՝ Hitler – Eine Karriere) վավերագրական ֆիլմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Asmut Brückmann: Die europäische Expansion. Kolonialismus und Imperialismus 1492–1918, Reihe Tempora Historisch-politische Weltkunde, Klett, Stuttgart u. a. 1999, S. 79
Գրականություն
խմբագրել- «Мегаполис-Континент» № 44 (304), октябрь 1996
- Хаусхофер К. О геополитике: Работы разных лет. — М.: Мысль, 2001. — С. 371—418.