Եվրոպական ճահճահովվիկ (լատին․՝ Porzana parva), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 18-20 սմ է, թևերի բացվածքը՝ 34-39 սմ, կենդանի զանգվածը՝ 49 գ։ Արտաքին թևի թափահարող փետուրները երկար Են։ Հասունի կտուցը կանաչ է, հիմքը՝ կարմիր, ոտքերը՝ կանաչավուն, աչքի ծիածանաթաղանթը՝ կարմիր։ Արուն վերևից դարչնագույն է՝ մի քանի սպիտակ պտերով, ներքևից՝ մոխրագույն-կապույտ։

Մարմնի կողքերի հետնամասը, ներքնապոչը սպիտակ, նեղ զոլերով են։ էգը ներքևից բաց դարչնագույն է, կոկորդը՝ սպիտակ, ներքնապոչը, մարմնի կողքերի հետնամասը՝ դարչնագույն և սպիտակ զոլերով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ոտքերն ավելի խամրած են, մարմնի կողքերը՝ ավելի խայտավոր։ Թաքնված թռչուն է, հանդիպում է առափնյա եղեգնուտի սահմանագծում։ Բնակվում է լճակներում և ճահճուտներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բույնը գավաթաձև է՝ բույսերի ցողուններից։ Բնադրում է ճահիճներում։ Դնում է 30 մմ տրամագծով, դարչնադեղին՝ դարչնագույն պտերով 7-9 ձու։

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում 1994-95 թվականներին թվաքանակը խիստ նվազել է։  


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական ճահճահովվիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական ճահճահովվիկ» հոդվածին։