Եվրոպական աշխարհագրական միություն

Եվրոպական աշխարհագրական միություն (EUROGEO, նախկինում՝ Աշխարհագրության ուսուցիչների Եվրոպական միությունների ցանց), Եվրոպայի աշխարհագրագետներին և աշխարհագրական կազմակերպություններին միավորող գիտա-կրթական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1979 թվականին, գրանցված է Բելգիայում, որպես ոչ կառավարական միջազգային կազմակերպություն։ Կազմակերպում է աշխարհագրագետների փոխհամագործակցությունն աշխարհագրական գիտության տարբեր ուղղություններով` տեսության, մեթոդիկայի և պրակտիկայի բնագավառներում, օժանդակում է միջազգային աշխարհագրական նախագծերին։ Ընկերության հիմնական նպատակն է աշխարհագրական գիտության առաջընթացի ապահովում կոնֆերանսների կազմակերպման միջոցով, աջակցության ցուցաբերում գիտնականներին և ուսուցիչներին հրապարակումների հարցով, տեղեկատվական օժանդակության ցուցաբերում աշխարհագրագետներին աշխատանքի տեղավորման հարցերով և խորհրդատվության տրամադրում։ Միության նպատակներից է նաև եվրոպական և ազգային մակարդակներով աշխարհագրության կարգավիճակի լոբբինգը և որոշումներ կայացնող անձանց համար առաջարկությունների մշակումը։

Եվրոպական աշխարհագրական միություն
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և ակադեմիական հրատարակիչ
Երկիր Բելգիա
ՀապավումEUROGEO
Հիմնադրված1979
Գլխադասային գրասենյակԲրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք
Կայքeurogeography.eu

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1979 թվականին, որպես աշխարհագրության ուսուցիչների Եվրոպական միության ցանց, կրճատ անվանումը եղել է EUROGEO (ինչպես նաև անվանափոխությունից հետո)։ Ցանցի նախնական նպատակներից է եղել աշխարհագրական կրթության բնագավառում խորհրդատվությունների կազմակերպումը, ցանցի անդամներ էին եվրոպական երկրների աշխարհագրության ուսուցիչների միությունները։ Այդ միությունների ներկայացուցիչները երկու տարին մեկ հավաքվում էին Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող հանդիպումներին։ Կառավարումն իրականացնում էր կամավորականների ոչ մեծ խմբի կողմից։ 1987 թվականին EUROGEO-ն ստանում է միջազգային ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակ, ներկայացված Եվրոպական Խորհրդում։ Այդ ժամանակից նրա ներկայացուցիչները Ստրասբուրգում մասնակցում են ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքներին, այնտեղ ներկայացնելով աշխարհագրության և աշխարհագրագետների ձայները։ 2003 թվականին ինչպես միության, այնպես էլ մյուս ոչ կառավարական կազմակերպությունների կարգավիճակը Եվրոպական Խորհրդում վերանայվեց, խորհրդակցականից մինչև լիիրավ մասնակցության[1]։

Անդամակցություն

խմբագրել

EUROGEO-ի անդամներ են համարվում աշխարհագրագետները և աշխարհագրության հետ առնչություն ունեցող մյուս բնագավառների պրոֆեսիոնալները, որոնք աշխատում են պետական, մասնավոր և ակադեմիական հատվածներում։ Առանձնանում են անդամների չորս խմբեր`

  • Անհատ անդամներ
  • Թոշակառուներ և երիտասարդներ
  • EGEAN-ի և EGEA-ի (EGEA — Ուսանող աշխարհագրագետների Եվրոպական միություն) նախկին և ներկա անդամներ[2]
  • Կոլեկտիվ անդամներ

Հրապարակումներ

խմբագրել

Միությունը թողարկում է մեծ քանակությամբ գրքեր, հոդվածներ, ամսագրեր, կոնֆերանսների աշխատանքների ժողովածուներ, ինչպես նաև European Journal of Geography գիտական ամսագիրը[3]։ Թողարկվում է նաև աշխարհագրական կրթության համար «Review of International Geographical Education Online» ամսագիրը[4]։

Կառավարում

խմբագրել

Միության կառավարումն իրականացնում է նախագահությունը, որը բաղկացած է նախագահից, գլխավոր քարտուղարից, գանձապետից և հինգ փոխնախագահներից։ Նախագահությունը պատասխանատու է ֆինանսների և միության կառավարման համար։ Նախագահությունում որոշակի խնդիրների իրականացման համար միության անդամները կարող են կոոպտացիայի ենթարկվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «INGO home». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  2. «european geography association for students and young geographers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  3. «European Journal of Geography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Review of International Geographical Education Online». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.