Եվլախ (կայարան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվլախ (այլ կիրառումներ)
Եվլախ երկաթուղային կայարան (ադրբ.՝ Yevlax Dəmiryol Stansiyası), Եվլախ քաղաքում գտնվող Ադրբեջանական երկաթուղու կայարան, որը գտնվում է Թբիլիսի - Բաքու գծի վրա։
Եվլախ կայարան | |
---|---|
![]() | |
Ե. ու. բաժանմունք | Ադրբեջանական երկաթուղի |
Բացվել է | 1883[1] |
Ելք դեպի | Եվլախ |
Հղումը Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Եվլախի միջով փոխադրումները սկսվել են իրականացվել 19-րդ դարի վերջում՝ Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցումից հետո։ 1912 թվականին Եվլախում սկսվել է Պարտավով, Ակնայով և Ստեփանակերտով անցնող և դեպի ձգվող Շուշի նեղուղի երկաթուղու ճյուղի կառուցումը։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Եվլախ նշված երկաթուղու կառուցումը հետաձգվել է, իսկ պատերազմի ավարտից հետո վերսկսվել, սակայն վերջնականապես գիծը հանձնվել է 1942 թվականին՝ միայն մինչև Ստեփանակերտ։ 1967 թվականին մինչև Ակնայի հատվածը ձևափոխվել է լայնուղու, իսկ 1970-ականների վերջում Ակնա - Ստեփանակերտ հատվածի ձևափոխումից հետո բացվել է նաև մինչև Ստեփանակերտ մարդատար փոխադրումները։ Արցախյան պատերազմի ժամանակ երկաթուղու Տերտեր կայարանից Եվլախ - Ստեփանակերտ հատվածի փոխադրումները դադարեցվել են։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Железнодорожные станции СССР. Справочник. — М.: Транспорт, 1981