Եվգինե Եփրեմյան
հայ քանդակագործ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգինե Եփրեմյան (1934, Բեյրութ, Լիբանան), հայ քանդակագործուհի, նկարչուհի։
Եվգինե Եփրեմյան | |
---|---|
Ծնվել է | 1934 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Բեյրութ |
Կրթություն | Բեյրութի գեղարվեստի ակադեմիա (1957) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1967) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Բեյրութի գեղարվեստի ակադեմիան, 1967 թվականին՝ Փարիզի գեղարվեստի բարձրագույն դպրոցը։
1957-1962 թվականներին մասնակցել է հնագիտական պեղումների, գծագրել բյուզանդական շրջանի քանդակներ և խճանկարներ[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրբորեն զգալով նյութը՝ Եփրեմյանը կարողացել է ստեղծել ներքին շարժում։ Քանդակներին բնորոշ են ձևերի ձգվածությունը։
- Ջրկիր կանայք
- Մայր և որդի
- Թմբկահարը
- Հանգստացող կինը
- Մայրը երեխայի հետ
- Ամուսնու՝ Դան դը Գրեֆի դիմաքանդակը
- Զարեհ Որբունու դիմաքանդակը
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Տ. Շ. Այգի տեսակցությունները Եվգինե Եփրեմյանի հետ։ «Այգ» 1965, 20 մայիսի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.