Եվգենի Օսիպով

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Վլադիսլավովիչ Օսիպով (հոկտեմբերի 29, 1986(1986-10-29)[1], Տեմրյուկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Կրասնոդարի «Կուբանի» պաշտպան[2]։

Եվգենի Օսիպով
ռուս.՝ Евгений Владиславович Осипов
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1986(1986-10-29)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Տեմրյուկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա խմբագրել

Եղել է Տեմրյուկ քաղաքի Մանկապատանեկան մարզադպրոցի (մարզիչ՝ Ա. Լ. Երյոմենկո) և Կրասնոդարի Օլիմիպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց-5-ի (մարզիչ՝ Է.Ի. Պոլովինկո) սան։ Ֆուտբոլիստի կարիերան սկսել է Կրասնոդարի երկրամասի առաջնությունում հանդես եկող «Կուբան» (Ուստ-Լաբինսկ) ակումբում։ Հանդես է եկել Օրենբուրգի «Գազովիկում» և Սոչիի «Ժեմչուժինայում»։

2011-2012 մրցաշրջանում լուծարված «Մարգարիտից» տեղափոխվել է «Մորդովիա»։ Մրցաշրջանի արդյունքներով նրա թիմը առաջին տեղն է գրավել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում և դուրս եկել Պրեմիեր լիգա։ 2010 և 2011 թվականներին onedivision.ru պորտալի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի լավագույն պաշտպանների եռյակում։

Ձեռքբերումներ խմբագրել

1-ին տեղ Ռուսաստանի ֆուտբոլի առաջին լիգայում (մուտք բարձրագույն դիվիզիոն). 2011-2012 («Մորդովիա» ՖԱ)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Օսիպով» հոդվածին։