Եվգենի Շևալովսկի

խորհրդային գեղասահորդ

Եվգենի Իվանի Շևալովսկի (ռուս.՝ Евгений Иванович Шеваловский, մարտի 26, 1949(1949-03-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ-ի գեղասահորդ, 1973/74-1975/76 թվականների ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր, 1975 և 1976 թվականների Եվրոպայի առաջնության, 1976 թվականի աշխարհի առաջնության զուգասահքի մասնակից։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1972 թվականին ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը։

Եվգենի Շևալովսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 26, 1949(1949-03-26) (75 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Հանդես է եկել Գորշկովա Նադեժդայի հետ[1]։ Նրանց մարզում էր Ալեքսանդր Գորելիկը և Ստանիսլավ Ժուկը։ Զույգը երկու անգամ հաղթել է «Московские новости» թերթի մրցանակի համար մրցաշարում։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Միջոցառումներ/Մրցաշրջաններ 1972-73 1973-74 1974-75 1975-76 1976-77
Աշխարհի չեմպիոնատներ 6
Եվրոպայի չեմպիոնատներ 5 6
ԽՍՀՄ չեմպիոնատներ 4 2 2 2
«Московские новости» թերթի մրցանակ 1 1 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Надежда Горшкова и Евгений Шеваловский: в тени признанных лидеров». Sports.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել