Եվգենի Կորաբլյով

ռուս ֆուտբոլիստ

Եվգենի Կորաբլյով (ռուս.՝ Евгений Кораблёв, հոկտեմբերի 29, 1978(1978-10-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան։

Եվգենի Կորաբլյով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1978(1978-10-29) (45 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Այաքս
Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—2000 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 16 (0)
1996—2000  Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա) 84 (2)
2001 Ռուսաստան Մետալուրգ (Կրասնոյարսկ) 13 (0)
2003—2004 Ռուսաստան Օրյոլ 29 (0)
2004—2009 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 101 (2)
2010 Ռուսաստան Դինամո (Կոստրոմա) 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Եվգենի Կորաբլյովը ֆուտբոլով սկսել է զբաղվել Մոսկվայի «Սպարտակի» մանկական դպրոցում։ Այնուհետև ուսանել է Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայում և խաղացել այդ ակումբի երիտասարդական կազմում[1]։ Վերադառնալով հայրենիք՝ հանդես է եկել նախ երիտասարդական, ապա նաև Մոսկվայի «Դինամոյի» հիմնական կազմում։

2003 թվականին պայմանագիր է կնքել երկրորդ դիվիզիոնի «Օրյոլ» ակումբի հետ, որի հետ նույն տարում առաջին տեղն է գրավել «Կենտրոն» տարածաշրջանում և դուրս եկել Առաջին դիվիզիոն։ 2004 թվականի կեսերին վերադարձել է երկրորդ դիվիզիոն՝ պայմանագիր կնքելով Կուրսկի «Ավանգարդի» հետ։

2007 թվականին ծանր վնասվածք է ստացել (ծնկի խաչաձև կապանների վնասվածք) և ստիպված է եղել բաց թողնել ամբողջ մրցաշրջանը։ Առաջին խաղը վերականգնումից հետո անցկացրել է 2008 թվականի մարտի 4-ին Թուրքիայում՝ Բրյանսկի «Դինամոյի» հետ մրցավեճում[2]։

2010 թվականին պայմանագիր է կնքել Կոստրոմայի «Դինամոյի» հետ, որը հանդես էր գալիս «Արևմուտք» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնում[3]։

Հավաքականում խմբագրել

1997 թվականի Համագործակցության չեմպիոնների գավաթում երկու խաղ է անցկացրել Ռուսաստանի ակումբների հավաքականի կազմում։

Այդպես հանդես է եկել նաև պատանեկան[1] և երիտասարդական հավաքականներում[1][4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Դինամո Մոսկվա
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1999
  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 1996/97, 1998/99
Օրյոլ
  • «Կենտրոն» տարածաշրջանի երկրորդ դիվիզիոնի մրցաշարի հաղթող - 2003

Մասնակցությունը եվրագավաթներին խմբագրել

  • Ինտերտոտոյի գավաթ 1997 - 3 խաղեր
  • ՈՒԵՖԱ գավաթ 1998-1999 - 2 խաղեր

Մրցաշրջանի արդյունքներ խմբագրել

Մրցաշրջան Թիմ Խաղեր Գոլեր
1996 «Դինամո» Մոսկվա 2 0
1997 «Դինամո» Մոսկվա 12 0
1998 «Դինամո» Մոսկվա 9 0
1996 «Դինամո»-դ Մոսկվա (3 լիգա) 22 1
1997 «Դինամո»-դ Մոսկվա (3 լիգա) 12 0
1998 «Դինամո»-2 Մոսկվա (2 դիվ.) 14 0
1999 «Դինամո»-2 Մոսկվա (2 դիվ.) 4 0
2000 «Դինամո»-2 Մոսկվա (2 դիվ․) 33 1
2001 «Մետալուրգ» Կրասնոյարսկ (1 դիվ․) 13 0
2003 «Օրյոլ» Օրյոլ (2 դիվ․) 25 0
2004 «Օրյոլ» Օրյոլ (1 դիվ․) 4 0
2004 «Ավանգարդ» Կուրսկ (2 դիվ․) 14 0
2005 «Ավանգարդ» Կուրսկ (1 դիվ․) 33 1
2006 «Ավանգարդ» Կուրսկ (1 դիվ․) 33 0
2007 «Ավանգարդ» Կուրսկ (1 դիվ․) 0 0
2008 «Ավանգարդ» Կուրսկ (2 դիվ․) 16 1
2009 «Ավանգարդ» Կուրսկ (2 դիվ․) 7 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кораблев Евгений Константинович. Արխիվացված 2009-01-29 Wayback Machine Сайт ФК «Авангард» (Курск)
  2. «Авангард» Курск — «Динамо» Брянск — 2:1(չաշխատող հղում)
  3. Заявка команды «Динамо» (Кострома). Արխիվացված 2010-05-17 Wayback Machine ПФЛ. Изменение от 14 апреля 2010 года.
  4. Футбол. Сборная России. Александр Бобров, 16 декабря 1999 года, Спорт-Экспресс.

Արտաքին հղումներ խմբագրել