Եվա Սիմոնս
Եվա Սիմոնս (հոլանդերեն` Eva Simons, ապրիլի 27, 1982[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, երգահան և պարուհի։
Եվա Սիմոնս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1982[1] (42 տարեկան) Ամստերդամ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | EMI |
Կայք | evasimons.com |
Eva Simons Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելԵվա Սիմոնսը ծնվել է 1984 թվականի ապրիլի 27-ին Ամստերդամում։ Նրա հայրը դաշնակահար է, իսկ մայրը վոկալիստ։ Եվան հայտնի հոլանդացի ակորդեոնահար Ջոննի Մեյերի թոռնուհին է։
Նա եղել է Raffish խմբի անդամը, որը 2006 թվականից այլևս չի շարունակել իր գործունեությունը։
2009-ից մինչև 2012
խմբագրել2009 թվականին Եվան թողարկում է իր «Silly Boy» երգը, որը դառնում է հիթ համացանցում և հավաքում 20 միլիոնից ավել դիտում։
2010 թվականի կեսերին Եվան և Մայք Հեմիլթոնը թողարկում են «Take Over Control» երգը, որը Ավստրալիայիում ձեռք է բերում պլատինե իսկ ԱՄՆ-ում ոսկե կարգավիճակ։
2011 թվականին Եվան համագործակցում է ամերիկյան LMFAO դուետի հետ, թողարկելով «Best Night» երգը։
2012 թվականի մարտի 20-ին տեղի է ունենում՝ «I Don't Like You» երգի պրեմիերան, իսկ նույն թվականի մայիսի 14-ին թողարկում է «This Is Love» երգը, will.i.am-ի հետ։
Եվան իր դեբյուտային՝ «Renegade» ալբոմը թողարկում է 2012 թվականի հուլիսի 24-ին։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրելՍեփական սինգլներ
խմբագրել- 2009 - «Silly Boy»
- 2012 - «I Don't Like You»
- 2012 - «Renegade»
- 2013 - «Chemistry»
- 2014 - «Celebrate the Rain» (Սիդի Սամսոնի հետ)
- 2015 - «Policeman» (Konshens-ի մասնակցությամբ)
Մասնակցությունը ուրիշների սինգլներում
խմբագրել- 2010 - Take Over Control (Աֆրոջեքի սինգլը)
- 2012 - This Is Love (Will.i.am-ի սինգլը)
- 2014 - «Let's Do It Right» (The Young Professionals-ի սինգլը)
- 2014 - «Unstoppable» (R3hab-ի սինգլը)
- 2014 - «This Girl» (Stafford Brothers-ի սինգլը)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Սիմոնս» հոդվածին։ |