Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…
Հովհաննես Թումանյան
«Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որի ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ։
«Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի…» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1893 |
Հրատարակվել է | թվականը ստույգ հայտնի չէ |
Վիքիդարան | Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի… |
Ստեղծման պատմություն
խմբագրելԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 32-րդ համարում է պահվում մեկ սևագիր-ինքնագիր, որը գրված է նույն թղթի վրա, ինչ «Հոսիր արտասուքս անկեղծ տխրության» բանստեղծությունը, որը թվագրվել է «21 հունիսի 93»։ Այստեղից ենթադրվում է, որ գրվել է նույն ժամանակ։
Առաջին անգամ տպագրվել է 1941 թվականին, «Սովետական գրականություն» ամսագրի 3-րդ համարի 3-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» I հատորի 454-րդ էջում։
Ինքնագրում ջնջված են 3-4 րդ և 7-12 րդ տողերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 650.