Ես սպանում եմ հսկաներին
Ես սպանում եմ հսկաներին (անգլ.՝ I Kill Giants), կոմիքսների սահմանափակ շարք, որը ստեղծվել է սցենարիստ Ջո Քելլիի և նկարիչ Խ. Քեն Նիիմուրայի կողմից։ Շարքը թողարկվել է ամերիկյան Image Comics ընկերության կողմից, 2008 թվականի հուլիսից մինչև 2009-ի հունվար։
Կոմիքսը պատմում է դերային խաղերի սիրահար մի աղջկա մասին, որը մեծանում է և սկսում է կռվել իրական և երևակայական թշնամիների դեմ։
Սյուժե խմբագրել
Տասներկուամյա դպրոցական Բարբարան շատ լուրջ ու պատասխանատու աղջիկ է, քանի որ նա զբաղվում է աշխարհի ամենավտանգավոր գործով` սպանում է հսկաներին։ Ամեն դեպքում, նա բոլորին այդպես է պատմում։ Ոչ ոք նրա պատմությունները լուրջ չի ընդունում։ Ուսուցիչներին նա բարկացնում է, հասակակիցները նրան չեն սիրում, իսկ ընտանիքը չի հասկանում։
Միայն Սոֆիան` նրա հասակակիցը, որը վերջերս է տեղափոխվել հարևան տուն, փորձում է ընկերանալ նրա հետ։ Դպրոցի հոգեբան միսս Մոլլին հնարավորության չափով ցանկանում է օգնել Բարբարային, որպեսզի նա ազատվի խնդիրներից, և հասկանալ, թե ինչու է աղջիկը խուսափում իրականությունից։
Սակայն Բարբարան նշան է տեսնում, որը ցույց էր տալիս, որ շուտով ինչ-որ սարսափելի բան է լինելու։ Եվ աղջիկը պետք է ուժերը չափի իր կյանքի ամենակարևոր և վտանգավոր ճակատամարտում։
Կերպարներ խմբագրել
- Բարբարա Տորսոն` գլխավոր հերոսուհին, հինգերորդ դասարանի աշակերտուհի, որը փորձում է փախչել անձնական խնդիրներից դեպի երևակայական աշխարհ, որտեղ նա հերոս է, սպանում է հսկաներին մեծ Կովելեսկի մուրճով, որը տեղավորվում է պայուսակում, և նրա հետ ընկերություն են անում հոգիներն ու փերիները։ Խելացի է, լուրջ, սարկաստիկ, դյուրաբորբոք։
- Սոֆիա` Բարբարայի համադասարանցին ու հարևանուհին է։ Դպրոցում միակն է, որը ցանկանում է Բարբարայի հետ ընկերանալ։
- Միսս Մոլլի` դպրոցի երիտասարդ հոգեբան, ցանկանում է օգնել Բարբարային, որպեսզի նա ազատվի խնդիրներից։
- Թեյլոր` դպրոցական խուլիգան է, անընդհատ բարկացնում է Բարբարային։
- Կարեն` Բարբարայի ավագ քույրը։ Նրա շնորհիվ է ընտանիքը գոյատևում` նա պետք է աշխատի, հետո հավաքի տունն ու պատրաստի։ Նա ժամանակ չունի Բարբարայի համար։
Ժողովածու խմբագրել
- 2009 թվականին թողարկվել է կոմիքսների ժողովածու, որն իր մեջ ընդգրկում է բոլոր յոթ թողարկումները, փափուկ շապիկով (184 թերթ, ISBN 1-60706-092-2)։
- Նոյեմբերին Image Comics թողարկել է պինդ շապիկով ժողովածու` «Titan Edition» անունով (300 թերթ, ISBN 1-60706-173-2, ISBN 1-60706-172-4)։
Մրցանակներ խմբագրել
Կոմիքսն IGN-ից «Լավագույն հինդի գրքի» համար մրցանակ է ստացել[1]։ Ըստ New York Magazine-ի հեղինակ Դեն Քոիսի` այն դարձել է 2009 թվականի լավագույն տասը կոմիքսներից երրորդը[2], ինչպես նաև` ըստ Young Adult Library Services Association-ի ներառվել է դեռահասների համար տասը լավագույն գրաֆիկական վեպերի ցանկում[3]։ 2011 թվականին կոմիքսը Մանգայի միջազգային մրցանակաբաշխությանն արժանացել է «Ոսկե մրցանակի»[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «IGN Best of 2008». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Shocking Memoirs and Superhero Adventures: The Best Comics of 2009
- ↑ YALSA 2010 Top Ten Great Graphic Novels for Teens Արխիվացված 2010-01-23 Wayback Machine
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) The 5th International MANGA Award