Ես սիրել եմ վարդը տըժգույն...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ես սիրել եմ վարդը տըժգույն...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Ես սիրել եմ վարդը տըժգույն...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
ՎիքիդարանԵս սիրել եմ վարդը տըժգույն...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղժությունը գրել է 1892 թվականին մարտի 18-ին։

Եղիշե Չարենցի ամվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 26 ա-ում պահվում է մեկ ինքնագիր, վերնագրված՝ «Իմ սերը», թվագրված «92 թ․ մարտի 18»։ Եղիշե Չարենցի ամվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է բանաստեղծի՝ 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի սեփական օրինակը, որտեղ հեղինակը կատարել է մեկ ուղղում[1]։

Առաջին անգամ,«Իմ սերը» վերնագրով, տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 156), ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 87)։

Տպագրվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների՝ Թումանյանի ուղղած բնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 575.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ես սիրել եմ վարդը տըժգույն...