Ես նայում եմ. իմ առջև...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Ես նայում եմ. իմ առջև...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։

Ես նայում եմ. իմ առջև...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
Հրատարակվել է1890
ՎիքիդարանԵս նայում եմ. իմ առջև...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին։

Ըստ Տ․ Փիրումյանի վկայության՝ Թումանյանն այս բանաստեղծությունը գրելիս ներշնչվել է Թիֆլիսի բուսաբանական այգու բարձունքից քաղաքը նայելիս[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ այն տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 74), դրանից հետո՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 17-18)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 551.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ես նայում եմ. իմ առջև...