«Ես մնում եմ» (ռուս.՝ «Я остаю́сь»), 2007 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, Կարեն Հովհաննիսյանի առաջին ռեժիսորական աշխատանքն ու ռուս դերասան Անդրեյ Կրասկոյի վերջին դերը կինոյում։

Ես մնում եմ
ռուս.՝ Я остаюсь
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, դրամա, ֆենթեզի ֆիլմ և միստիկ ֆիլմ
Թվական2007
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿարեն Հովհաննիսյան
Սցենարի հեղինակԱլյոնա Զվանցովա
ԴերակատարներԱնդրեյ Կրասկո
Տևողություն112 րոպե

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը ֆիլմի համար արժանացել է «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնում, որ անցկացվում է Երևանում (Հայաստան)[1][2]։

Ֆիլմի սկզբնական վերնագրերն են՝ «Բժիշկ Տիրսայի երկրորդ կյանքը» (ռուս.՝ «Вторая жизнь доктора Тырсы») և «Կոմա»։

Սյուժե խմբագրել

Բժիշկ Տիրսան մարդկանց բուժում է բժշկական սովորական մեթոդներով և վրդովվում է, երբ նրա մոտ խոսում են անդրաշխարհային կյանքի և հանգուցյալների հետ հաղորդակցման մասին։ Միակ երևույթը, որ կարող է հուզել նրան, իր միակ դստեր ճակատագիրն է, որն անպատասխան սիրահարված է իր պետին։ Հենց նրա պատճառով էլ բժիշկը հայտնվում է ողբերգության մեջ․ բոուլինգի գնդակի հարվածից հետո նա ընկնում է կոմայի մեջ՝ գտնվելով կյանքի ու մահվան միջև։ Այդ պահից աշխարհի վերաբերյալ նրա հայացքներն էապես փոխվում են։ Այն աշխարհում հանդիպելով նույնպես կոմայի մեջ գտնվող մարդկանց՝ նա դառնում է ավելի մարդկային, իմաստուն ու համբերատար։ Դա նրան օգնում է վերադառնալ կյանքի, պաշտպանել դստերը ցինիկ սիրահետողի ոտնձգություններից և օգնել նրան գտնել իսկական սեր։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 2006 թվականի մայիսին Կոպանիշչենսկի կավճային քարհանքում՝ Օստրոգոժսկի մոտ (Վորոնեժի մարզ)[3][4]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ցանկը ներկայացվում է ըստ IMDb կայքի[5].

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Կատեգորիա Ներկայացված Արդյունք
«Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոն
«Հայկական համայնապատկերի» լավագույն ֆիլմ Առաջադրված
MTV Russia Movie Awards
Լավագույն սաունդթրեք «Из-за меня» — Բի-2 և Դիանա Արբենինա Հաղթանակ
Տղամարդու լավագույն դերակատարում Ֆեոդոր Բոնդարչուկ Առաջադրված
«Ժորժ»
Լավագույն հայրենական ֆիլմ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Список победителей 2007 года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Фильм в программе кинофестиваля (под названием «Time Out»)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  3. Татьяна Подъяблонская (2016 թ․ հունվարի 25). «Год кино: 25 фильмов, снятых на воронежской земле». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. ВладимирЪ МалдерЪ (vmulder) (2015 թ․ նոյեմբերի 19). «Копанищенский карьер». Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  5. «Я останусь»: список наград и номинаций