Եռանկյան տեսք ունեցող դեմքը ամենապարզ իմաստով ,դա այն դեմքն է ,որի ստորին կեսը համեմատաբար բարակ է և գնալով նմանվում է եռանկյան տեսքին , որի գագաթը ուղղված է դեպի ներքև։

Պարտադիր չէ որ այն լինի որևէ հիվանդության հետևանք ,սակայն տարածված է անկատար օստեոգենեզ ունեցող անձանց շրջանում[1]։

Ավելի լայն իմաստով ,եռանկյան տեսք ունեցող դեմքը ընդգրկում է հիպոպլաստիկ դեմքին բնորոշ հատկանիշներ՝ դուրս ցցված այտոսկրեր ,ակնային հիպերտելորիզմ (աչքերի միջև եղած տարածության մեծացում), փոս ընկած այտեր, ներքև ուղղված բերան և երբեմն դարչնագույն դեմքի երանգավորում[2]։

Այս ամենը բնութագրական է Մուլիբրեյի նանիզիմին,բայց հաճախ հատկանիշները նկարագրվում են Ռուսել-Սիլվեր համախտանիշի և Տերների համախտանիշի ժամանակ։Այս կառուցվածքն ունեցող դեմքը նկատվում է մի շարք հայտնիների մոտ, որոնցից է օրինակ՝ Էյջի Շաբելը[2] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Page 82 in: Elizabeth D Agabegi; Agabegi, Steven S. (2008). Step-Up to Medicine (Step-Up Series). Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 0-7817-7153-6.
  2. 2,0 2,1 TheFreeDictionary.com > Triangular Face citing: Segen's Medical Dictionary. Copyright 2011