Եռաթմբեր, Ուշթափա, Ուշթաալար, հրաբխային լեռնազանգված ՀայաստանիԿոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռների հյուսիս-արևելքում Սևանա լճի հարավ-արևմտյան կողմում[1]։ Բաղկացած է երեք լեռնագագաթներից։ Դրանք ունեն լավ արտահայտված Խառնարաններ, ոտոնք լցված են ջրով։ Ամենաբարձր գագաթը Ակնասարն է 3258 մ բարձրությամբ։ Առաջացել է անթրոպոգենում։ Բարձրությունը մինչև 2480 մ է, հիմքի տրամագիծը՝ մոտ 2,2 կմ։ Կենտրոնական մասը պսակվում է հինգ խոշոր և մի քանի մանր հրաբխային կոներով՝ կազմված լավաներից ու խարամներից։ Գագաթնային մասում կա երկու խառնարան։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանայի բուսածածկույթով և օգտագործվում են որպես ամառային արոտավայրեր[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 39 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 519)։