Ենոլներ (ալկենոլներ, α-հիդրօքսիալկեններ), R1R²C=CR³OH ընդհանուր քիմիական բանաձևով, կրկնակի կապի ածխածնի ատոմներից մեկին միացած հիդրօքսիլ խումբ պարունակող ալկեններ։ Ենոլ և ալկենոլ բառերը ծագում են "ալկեն" (կամ պարզապես -են) և "ալկոհոլ" բառերից։

Ենոլ
Ենոլյատ
Ենդիոլ

Կրկնակի կապի երկու ծայրային ածխածնի ատոմներին հիդրօքիսիլ խմբեր միացած միացությունները կոչվում են ենդիոլներ։ Ենոլների դեպրոտոնացված մոլեկուլները կոչվում են ենոլյատներ։ Ռեդուկտոններ են կոչվում այն միացությունները, որոնք ունեն ենդիոլային կառուցվածք և պարունակում են կրկնակի կապին միացած կարբոնիլային խումբ։

Կետո-ենոլային տաուտոմերիա

խմբագրել
 
Կետո-ենոլային տաուտոմերներ
աջ մասում ենոլ ձևն է

Ենոլները փոխարկվում են α-ջրածնի ատոմ պարունակող կարբոնիլային միացությունների (կետոններ, ալդեհիդներ)։ Վերջանյութը մի կողմից ենթարկված է դեպրոտոնացման, իսկ մյուս կողմից՝ պրոտոնացման։ Տաուտոմերիայի այս տեսակը կոչվում է կետո-ենոլային տաուտոմերիա։

Ենոլային ձևը սովորաբար անկայուն է և շատ արագ վեր է ածվում կետոնի։ Պատճառը այն է, որ թթվածինը ավելի էլեկտրաբացասական է, քան ածխածինը։

Բազմակարբոնիլային միացություների տուտոմերիա

խմբագրել

1,3-դիկարբոնիլային և 1,3,5-տրիկարբոնիլային միացություններում (մոնո-) ենոլային ձևը գերակշռում է։ Սրա պատճառը առաջացող ներմոլեկուլային ջրածնային կապերն են[1]։

 
Ջրածնային կապ կարբոնիլների միջև

Հավասարակշռության պահին մալոնդիալդեհիդի (OHCCH2CHO) ավելի քան 99% գտնվում է մոնո-ենոլի ձևով։ Այդ տոկոսը ավելի փոքր է 1,3-ալդեհիդ կետոնների և դիկետոնների համար (ացետիլացետոն։

 
Մալոնդիալդեհիդ, 1,3-դիկարբոնիլ

Ենոլյատներ

խմբագրել

Կետո-ենոլային տաուտոմերիայի ժամանակ տեղի է ունենում կետոնի կամ ենոլի դեպրոտոնացում, որի ժամանակ առաջանում է ենոլյատ[2]։

Կետո-ենոլային տաուտոմերիա
     
Կետո և ենոլ ձևի միջև փոխակերպում, α-C-ատոմի դեպրոտոնացում Ենոլյատ անիոն Ենոլյատի և ենոլի միջև փոխակերպում, ենոլյատի պրոտոնացում
 
Էլեկտրոնային զույգի փոխանցումը ասկորբինաթթվի դեպրոտոնացման ժամանակ

Ապատեղայնացում

խմբագրել

Վալենտային կապերի տեսությունում այս երևույթը բացատրված է ռեզոնանսի երևույթով։

 

Մոլեկուլային օրբիտալների տեսությունում այս հանգամանքը բացատրված է երեք ապատեղայնացված մոլեկուլային օրբիտալներով, որոնցից երկուսը զբաղված են։

 

Սելեկտիվ դեպրոտոնացում ենոլյատի առաջացման ժամանակ

խմբագրել

α-ջրածնի ատոմ պարունակող կետոններում հնարավոր է դեպրոտոնացման երկու տարբեր եղանակ։ Ցածր ջերմաստիճաններում (-78 °C), ապրոտոնային լուծիչներում և խոշոր չհավասարակշռող հեղուկ հիմքերում (ԼԴԱ) "կինետիկական" պրոտոնը կարող է հեռացվել։ "Կինետիկական" պրոտոնը այն պրոտոնն է, որը տարածական տեսանկյունից ամենահասանելին է։

 

Ենդիոլներ

խմբագրել

Կրկնակի կապի երկու ածխածնի ատոմներին հիդրօքիսիլ խմբեր միացած միացությունները կոչվում են ենդիոլներ։ Ենդիոլները հանդիսանում են ալդոզներից կետոզների ստացման միջանկյալ նյութ (ինտերմեդիատ)։

 
Կետոլ-ենդիոլային տաուտոմերիա
կենտրոնում ենդիոլն է, իսկ ձախ և աջ մասերում ացիլոինների իզոմերները

Ռեդուկտոններ

խմբագրել

Ռեդուկտոններ են կոչվում այն միացությունները, որոնք ունեն ենդիոլային կառուցվածք և պարունակում են կրկնակի կապին միացած կարբոնիլային խումբ։ Ենդիոլային կառուցվածքը ստաբիլանում է ի հաշիվ ռեզոնանսի, որն առաջանում է կարբոնիլային խմբի հետ տաուտոմերիայից։ Այդ պատճառով հավասարակշռության պահին գերակշռում է ենդիոլային կառուցվածքը, այլ ոչ թե կետոնայինը։ Ռեդուկտոնները ուժեղ վերականգնիչ միացություններ են (հակաօքսիդանտներ) և ուժեղ թթուներ։ Նման ռեդուկտոնների օրինակներ են տարտրոնալդեհիդը, ռեդուկտաթթուն և ասկորբինաթթուն։

Ռեդուկտոնների օրինակներ
     
տարտրոնալդեհիդ ռեդուկտաթթու ասկորբինաթթու
(Վիտամին C)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. W. Caminati, J.-U. Grabow (2006). «The C2v Structure of Enolic Acetylacetone». Journal of the American Chemical Society. 128 (3): 854–857. doi:10.1021/ja055333g. PMID 16417375.
  2. Chemistry of Enolates and Enols - Acidity of alpha-hydrogens(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել