Ենիքյոյ (Խնուսի գավառ, Խնուսից արևելք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ենիքյոյ (այլ կիրառումներ)

Ենիքյոյ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 17 կմ արևելք, գեղատեսիլ բլրի վրա։

Գյուղ
Ենիքյոյ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Ենիքյոյ (Խնուսի գավառ, Խնուսից արևելք) (Աշխարհ)##
Ենիքյոյ (Խնուսի գավառ, Խնուսից արևելք) (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 50 տուն հայ և մի քանի տուն քուրդ բնակիչ

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը խաշնարածությունն ու հացահատիկների մշակությունն էր։

Գյուղն ուներ ձիթհանք, ջրաղաց և 3 կրպակ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ենիքյոյն ուներ քարակերտ եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Թում-մանուկ վանքը։ Վանքի մոտ պեղումներով հայտնաբերել էին ավերակներ, որը ոմանց կարծիքով վանքի, իսկ մյուսների կարծիքով բերդի մնացորդներ էին։ Հայտնաբերվել էր նաև պաշտպանական պարսպի առանձին հատվածներ։ Պեղումները կիսատ է մնացել թուրքական կառավարության հրամանով։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Դիմաքսյան վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 203

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 517