Ենթատեքստ, դարձվածքի, նախադասության կամ հատվածի ներքին իմաստը, որը չի արտահայտվում բառերում, բայց ընկալվում է խոսքային իրադրության և բառային նշանակությունների ու կոնտեքստի հարաբերության մեջ։ Սա կոչվում է նաև խոսքի թաքնված կամ պոտենցիալ իմաստ։ Ենթատեքստը կոնկրետ արտահայտություն է ստանում առօրյա և բեմական խոսքում, դրսևորվում է հնչերանգում, դադարներում, դիմախաղում և շարժումներում։ Բեմական ենթատեքստը ստեղծվում է կոնտեքստի և բեմական գործողության հարաբերությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516