Վալենտին Եմիշև

ռուս ֆուտբոլիստ
(Վերահղված է Եմիշև Վալենտինից)

Վալենտին Ալեքսեևիչ Եմիշև (ռուս.՝ Валентин Алексеевич Емышев, 6 նոյեմբերի, 1929, Մոսկվա, ԽՍՀՄ14 նոյեմբերի, 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1959), ԽՍՀՄ երկակի չեմպիոն, ԽՍՀՄ առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ գավաթակիր։

Վալենտին Եմիշև
ռուս.՝ Валентин Емышев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1929(1929-11-06)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 14, 2010(2010-11-14) (81 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 172 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1943-1946 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ-մ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1946-1953 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Մոսկվա) 23 (9)
1954-1958 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԲԿՄ ՄՕ 88 (30)
1959 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա) 6 (0)
1959-1960 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) 13 (3)
1961-1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ-ակումբային (Մոսկվա)
Մարզչական կարիերա
1961-1963 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) մ/դ մարզիչ
1964 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տրուդ (Նոգինսկ) մարզիչ
1966 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Մոսկվա) մարզիչ
1967 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ուրալմաշ մարզիչ
1968-1969 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Մոսկվա) մարզիչ
1970-1994 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Ռուսաստան Սոկոլ ավ. մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Վալենտին Եմիշևը Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլային դպրոցի սան է։

Տասնչորս տարեկան հասակում հրավիրվել է «կարմրասպիտակների» երկրորդ կազմ, որտեղ հանդես է եկել մինչև 1946 թվականը։ 1946 թվականին տեղափոխվել է թիմի հիմնական կազմ։ «Սպարտակի» հիմնական կազմում իր նորամուտը կատարել է 1948 թվականի հունիսի 18-ին՝ Թբիլիսիի «Դինամո» ակումբի դեմ խաղում, որի ընթացքում էլ խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սպարտակի»[1] (матч закончился со счётом 1։1)[2]։ Թիմի հիմնական կազմում իր տեղն ամրապնդելուն խոչընդոտում է աջ ծնկի ծանր վնասվածքը, որ նա ստանում է ավտովթարի հետևանքով։ Ապաքինման համար պահանջվում է երեք տարի և երեք վիրահատություն[3]։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Վալենտին Եմիշևը վերադառնում է «Սպարտակ», որի հետ 1952 և 1953 թվականներին դառնում է ԽՍՀՄ չեմպիոն։ Սակայն դառնալ հիմնական կազմի խաղացող նրան չի հաջողվում։

1953 թվականին Գրիգորի Ֆեդոտովի հրավերով Վալենտին Եմիշևը տեղափոխվում է վերակազմավորված ԲԿՄԱ։ Բանակայինների հետ նա երեք անգամ դառնում է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 1955 թվականին նվաճում է ԽՍՀՄ գավաթը։ Նույն թվականին նա մասնակցում է սկանդինավյան շրջագայությանը, որտեղ երեք հանդիպումների ընթացքում խփում է վեց գոլ։ «Կարմրակապույտների» կազմում Վալենտին Եմիշևն անցկացրել է ընդհանուր առմամբ 97 խաղ և խփել 33 գոլ։

1958 թվականին մրցաշրջանի ավարտին Վալենտին Եմիշևը տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ, որի կազմում անցկացնում է կես տարի։ Դրանից հետո նա միանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին», որի կազմում հանդես է գալիս մինչև 1960 թվականը։

1961 թվականին սկսել է աշխատել «Լոկոմոտիվի» մանկապատանեկան մարզադպրոցում՝ զուգահեռաբար հանդես գալով «Սպարտակ-ակումբային» թիմում, որ մասնակցում էր Մոսկվայի առաջնությանը։ 1964 թվականին եղել է Նոգինսկի «Տրուդի» մարզիչ, 1966 թվականին գլխավորել է «Տորպեդոն», 1967 թվականին՝ «Ուրալմաշը»։ 1968 թվականին վերադարձել է «Լոկոմոտիվ», որտեղ դարձել է Անատոլի Կոժեմյակինի առաջին մարզիչը։ 1970 թվականին Վալենտին Եմիշևը գլխավորել է «Սոկոլ» մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ աշխատել է 24 տարի։ 1994 թվականին նա անցել է թոշակի։

Վալենտին Եմիշևը մահացել է 2010 թվականի նոյեմբերի 14-ին Մոսկվայում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • ԽՍՀՄ չեմպիոն (2) - 1952, 1953
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (3) - 1955, 1956, 1958
  • ԽՍՀՄ գավաթակիր (1) - 1955
  • ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) - 1954

Անհատական խմբագրել

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ - 1959
  • Ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 1 (1952)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Пахомов В. «Клубы России. ЦСКА». — М.։ «Терра Спорт», 2001. — ISBN 5-93127-140-6

Արտաքին հղումներ խմբագրել