Եղջրաքար, կոնտակտ-մետամորֆային ապար։ Առաջանում է ինտրուզիվ մարմինների շուրջը պարփակվող ալյումինասիլիկատային նստվածքային ու հրաբխային ապարների կառուղվածքի և միներալային կազմի փոփոխությունից՝ ներդրված մագմայի ազդեցության շնորհիվ։ Ունի հոծ, հատիկային կառուցվածք։ Երբեմն լինում է բծավոր։ Բնորոշ է խեցային կտրվածքը։ Եղջրաքարը կազմված է քվարցից, դաշտային սպարներից, փայլարներից, ինչպես նաև էպիդոտից, նռնաքարերից, անդալուզիտից, սիլլիմանիտից կամ կորդիերիտից և այլն։ ՀՀ-ում եղջրաքարը հանդիպում է ամենուր՝ հատկապես Զանգեզուրում, Վայքում և հյուսիսարևելյան շրջաններում։ Որոշ տեղերում եղջրաքարի հետ կապված են երկաթի, պղնձի, ոսկու հանքայնացումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509 CC BY-SA icon 80x15.png