Եղջյուրներ
Եղջյուրներ (լատին․՝ cornua), ժամանակակից բազմաթիվ կճղակասմբակավորների գլխի վրայի կարծր մակաճները, որոնք հիմնականում պաշտպանող օրգաններ են։
Նկարագրություն
խմբագրելՇատ տեսակների արուների եղջերուների «մրցախաղային» զենք են էգերի համար պայքարում։ Գյուղատնտեսական կենդանիների եղջյուրները սնամեջ են՝ ծայրերում սեղմված, ծածկված են եղջերային պատյաններով։ Վիթերի, մարալների, իզյուբրերի, բծավոր եղջերուները ամբողջովին ոսկրից են։ Արուների եղջյուրները ավելի զարգացած են, քան էգերինը։ Կենդանիների տարբեր տեսակների եղջյուրներ, ըստ մեծության, ձևի, գալարների և գույնի, բազմատեսակ են։ Եղջյուրների մակերևույթին կարող են լինել օղակներ, որոնց առաջացումը պայմանավորված է եղջերանյութի անհավասարությամբ։ Կովերի եղջյուրների վրա եղջերուների օղակների առաջացումը պայմանավորված է հղիակրության փուլերով, որը հնարավորություն է տալիս մոտավորապես որոշել հղիությունների քանակը։ Եղջուրները առաջացնող նյութը կերատինն է։
Խեկների վնասվածքները կանխարգելելու նպատակով,եղջյուրի ջարդվածքների, ոչ բնականոն աճի և հիվանդությունների ժամանակ պանտ (բծավոր և ազնիվ եղջերուների) ստանալու համար կատարվում է եղջրատում։ Որակով եղջյրուից պատրաստում են հուշանվերներ և արդուզարդի ապրանքներ, պահանջվող որակին չհամապատասխանողներից՝ եղջրալյուր, եղջրաճարպ, սոսինձ, ամինաթթուներ, պարարտանյութեր, հավելանյութեր, փրփրագոյացնողներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |