Եղջերուի արձանիկ (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Եղջերուի արձանիկ, մ.թ.ա. 15-14-րդ դարերի Լճաշենից հայտնաբերված պատվանդանի վրա կանգնած եղջերուի սնամեջ քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2009-49 համարի ներքո։
Եղջերուի արձանիկ | |
---|---|
նյութ | Բրոնզ |
բարձրություն | 34 |
լայնություն | 9 |
ստեղծվել է | Մ. թ.ա. 15-14-րդ դարեր |
Նկարագրություն
խմբագրելԳլուխը փոքր է, զարդարված բազմաճյուղ շքեղ եղջյուրներով։ Պարանոցը բարձր է՝ վեր պարզած, ականջները մեծ են ու ցից։ Աչքերը կլոր են, բերանը կիսաբաց է՝ ստորին ծնոտից կախված է օղ։ Պոչը կարճ է։ Կենդանու կրծքամասը և իրանի կողային մասերը զարդարված է սեպաձև բացվածքներով։ Պատվանդանը խարիսխաձև հիմքով քառանիստ սյուն է[1][2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Եղջերուի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|