Եղջերուի արձանիկ (մ.թ.ա. 12-11-րդ դարեր, Տոլորս)

Եղջերուի արձանիկ, մ.թ.ա. 12-11-րդ դարերի Տոլորսից հայտնաբերված կանգնած եղջերուի ծավալային քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 1911-25 համարի ներքո։

Եղջերուի արձանիկ
նյութԲրոնզ
բարձրություն21
լայնություն14
ստեղծվել էՄ. թ.ա. 12-11-րդ դարեր

Նկարագրություն խմբագրել

Իրանը բարեկազմ է, մկանները՝ ընդգծված, պոչը՝ կարճ։ Վեր պարզած փոքր գլուխը պսակված է բազմաճյուղ շքեղ եղջյուրներով։ Եղջյուրները ձուլվել են առանձին-առանձին և հագցվել գլխի վրա արված հատուկ փոսիկների մեջ։ Դունչը երկարավուն է, ականջները՝ ցից։ Նշմարվում են աչքերը, բերանը։ Բարձր պարանոցին կրում է երեք զարդարուն բրոնզե մասսիվ օղակներ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Եղջերուի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM