Եղերով, լեռնագագաթ Հայկական Տավրոս լեռնաշղթայում, Վանա լճից հարավ, պատմական Ռշտունիք գավառում, Արտոս լեռնագագաթից արևմուտք, Նարեկավանքի մոտակայքում։ Նրա բարձրադիր լանջին գտնվում էր Փութկա Սբ․ Գևորգ վանքը։ Բարձրությունը՝ 3500 մ․։ Ձմռանը ծածկված է ձյան հաստ շերտով, լինում են սաստիկ բքեր, իսկ գարնանը՝ ձնահյուս։ Եղերովի մոտ է գտնվում համանուն լեռնանցքը, որը միմյանց է կապում Արլ Տիգրիսի և Վանա լճի ավազանները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 9 — 992 էջ։