Եղե՞լ է արդյոք Կարոտինը
«Եղե՞լ է արդյոք Կարոտինը» (ռուս.՝ «А был ли Каротин?»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, դետեկտիվ կատակերգություն[3][4]։ Ֆիլմը նկարահանվել է Ա. Լուկինի և Վ. Իշիմովի «Խաբուսիկ լռություն» (ռուս.՝ «Обманчивая тишина») վեպի հիման վրա և պատմում է 1933 թվականին Անդրե Մարտիի անվան գործարանի սուզանավերի արտադրության արտադրամասում դիվերսիայի փորձի մասին։ Սյուժեի գծերից մեկի հիմքում իրականում տեղի ունեցած դեպք է («Կայսրուհի Մարիա» գծանավի խորտակումը)։
Եղե՞լ է արդյոք Կարոտինը ռուս.՝ А был ли Каротин? | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1989 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գենադի Պոլոկա |
Դերակատարներ | Բորիս Սոկոլով, Իվան Բորտնիկ[1], Լյուդմիլա Գուրչենկո[1], Սերգեյ Գարմաշ[1] և Իգոր Կվաշա[1] |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 161 րոպե[2] |
Սյուժե
խմբագրել1930-ականների սկիզբ։ Նիժնելիմանսկի խորհրդային նավաշինական գործարանում գաղտնի տեղեկատվության արտահոսք է հայտնաբերվել, տեղացի չեկիստներն չեն կարողանում գտնել մեղավորին։
Գիտնականի անվան տակ ժամանած լեգենդար չեկիստ Կարոտինը երկու օգնականների հետ սկսում է քանդել լրտեսական ֆաշիստական կազմակերպության դավադրության թելերը։ Նրա անփորձ, բայց ակտիվ տեղական օգնականները յուրացնում են հակահետախուզության աշխատանքի հիմունքները՝ ընկնելով մեկը մյուսից ծիծաղելի իրավիճակների մեջ։ Ի դեպ, եռյակը բացահայտում է ավելի քան տասնհինգ տարի գործող հետախուզական խումբը, որը, մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիվերսիա է իրականացրել՝ ոչնչացնելով «Սուրբ Մարիա» գծանավը (նախատիպը՝ «Կայսրուհի Մարիա» գծանավ)։ Այնուամենայնիվ, Կարոտինը գտնում է թշնամուն՝ ի դեմս տեղական մարմինների ղեկավարի։
Ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ ցարական գծանավի դեմ դիվերսիայի բացահայտումը խորհրդային հատուկ ծառայությունների մեծ հաղթանակն է, սակայն Կարոտինի անունը մոռացության է մատնվում։
Դերերում
խմբագրել- Բորիս Սոկոլով – Ալեքսեյ Ալեքսեևիչ Կարոտին
- Վասիլի Միշչենկո – Կիրիլ Ցիբա
- Յուրի Պոպովիչ – Լյովա Պոնաչևնի
- Իվան Բորտնիկ – Սեմյոն Լիսյուկ
- Սերգեյ Գարմաշ – Դենիս Սվիդերսկի
- Լյուդմիլա Գուրչենկո – Կուրնատովա-Բորջիա
- Իգոր Կվաշա – կինոռեժիսոր Միկիտով-Ռազումնիկ
- Ելենա Մայորովա – դերասանուհի Անտոնինա Բարս
- Լյուբով Մալինովսկայա – Քսենյա Ստեպանովնա Վորոբեյ
- Օլգա Իպոլիտովա – Նատաշա Չիժիկ
- Իգոր Դմիտրիև – Օտտո Գրյունեվալդ
- Էռնստ Ռոմանով – Իգոր Շևցով
- Օլեսյա Մալախովա – Վելսկայա
- Վալենտին Նիկուլին – Սբիգնև
- Յուրի Լազարև – Էռնստ Շտուրմ
- Միխայիլ Ուրժումցև – Գեորգի Վերման
- Վիկտոր Ռակով – Ֆրիդրիխ Վերման
- Ռոմուալդ (Ռոման) Վիլդան – Գուստավ Վերման
- Յանիս Սթրեյչ – Ռուդոլֆ Պետրովիչ
- Ալեքսեյ Սելիվյորստով – Գեդրոյցեր, գյուտարար
- Իվան Ռիժով – Իոհան Գորոդսկի
- Գեորգի Տեյխ – Պֆալց
- Սեմյոն Կրուպնիկ – դռնապան (հնչյունավորել Է Յուրի Սարանցևը)
- Ելենա Բուշուևա-Ցեխանսկայա – Լյուսիա
- Անում Դորհուսո Ադոտեյ – Արչի
- Ռասմի Ջաբրայիլով – Մակգրեգորի
- Լարիսա Պոլյակովա – Կոզլինսկայա
- Գալինա Սեմյոնովա – Արիանդա Շևցովա
- Ալեքսանդր Վոկաչ – Լապա-Ստրիժենովսկի
- Վլադիմիր Սիչկար – Սիսոյ Գուգնյաև
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Գենադի Պոլոկա, Վլադիմիր Իշիմով և Վիկտոր Դյոմին
- Բեմադրող ռեժիսոր՝ Գենադի Պոլոկա
- Գլխավոր օպերատոր՝ Հենրի Աբրահամյան
- Նկարիչներ՝ Միխայիլ Շչեգլով և Իրինա Կալաշնիկովա
- Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
- Երգերի տեքստի հեղինակ՝ Լեոնիդ Զավալնյուկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Եղե՞լ է արդյոք Կարոտինը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Եղե՞լ է արդյոք Կարոտինը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Եղե՞լ է արդյոք Կարոտինը» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում