Դրոզդով եղբայրներ (ծնվ.` Դոնի զորքի մարզի (այժմ` Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջան), Ելանսկի ստանիցայի Պլեշակով խուտորում), Պլեշակով խուտորի կազակներ, եղբայրներ Ալեքսեյ և Պավել Դրոզդովները։ Ալեքսեյը հանդիսանում է Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի Գրիգորի Մելիխովի, իսկ Պավելը՝ Պյոտր Մելիխովի նախատիպը[1]։

Դրոզդով եղբայրներ
ԾննդավայրՊլեշակով խուտոր, Ելանսկի ստանիցա, Դոնի զորքի մարզ
ԾնողներՀայր՝ Գրիգորի Պանտելևիչ, Մայր՝ Ագրիպինա Մարկովնա
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեորգիի շքանշան և Սուրբ Գեորգիի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Դրոզդովների ընտանիքում երեք եղբայր և հինգ քույր էին։ 1917 թվականին հայրը՝ Գրիգորի Պանտելևիչն այլևս կենդանի չէր, տանտեր համարվում էր մայրը՝ Ագրիպպինա Մարկովնան։ Ծնողների տանը բնակվում էին որդիները՝ Պավել Գրիգորևիչը կնոջ Մարիա Անդրեևնայի հետ, Ալեքսեյ Գրիգորևիչը՝ կնոջ Մարիա Միխայլովնայի հետ, ինչպես նաև չամուսնացած աղջիկները՝ Ֆյոկլան, Ակուլինան և Դարիա «մեծը»։ Ավագ որդին՝ Միխայիլը, առանձին էր բնակվում։ Եղբայրները՝ Ալեքսեյ և Պավել Դրոզդովները, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպաներ էին դարձել։ Մեկ այլ տարբերակով Պավելը վերադարձել է խորունժի կոչումով և երկու Գեորգիևյան խաչերով, իսկ Ալեքսեյը, առանց կոչման և պարգևի։ 1917 թվականի գարնանից (այլ տվյալներով 1918 թվականից) մինչև 1919 թվականի աշուն գրողի ծնողները՝ Ալեքսանդր Միխայլովիչը և Անաստասիա Դանիլովնա Շոլոխովները իրենց միակ որդու՝ Մ. Ա. Շոլոխովի հետ վարձակալել էին Դրոզդովների տան կեսը։ Երբ ի պատասխան խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող խուզարկությունների, ձերբակալությունների և գնդակահարությունների և այլ ճնշումների վերինդոնյան կազակները 1919 թվականի գարնանը ապստամբեցին՝ Պավել Դրոզդովը, ավելի ուշ Պյոտր Մելիխովը «ԽաղաղԴոն» վեպում գլխավորեցին պլեշակովյան-կրիվսկյան ապստամբների հարյուրյակներին։ Հարյուրյակների մի մասին շրջապատեցին Անդրամուրյան հինգերորդ հեծելավաշտի գնդի զինվորները, այնուհետև հավատալով հավաստիացումներին, որ կապահովեն ապստամբների կյանքը, հանձնվեցին։ Սակայն դրանից հետո 28 (այլ տվյալներով 18-ից մինչև 24) կազակներ սպանվեցին, այդ թվում Պավել Դրոզդովը (Պավել Դրոզդովը երկու դիմահար կրակոցով, մյուսները սրախողող արվեցին)։

Երեք ամիս հետո Պավելի կինը՝ Մարիան, Վիլտովի յարի մոտ գնդակահարեց ապստամբների հետ հաշվեհարդար տեսածներից մեկին՝ Ելանսկի հեղկոմի անդամ Իվան Ալեքսեևիչ Սերդինովին («Խաղաղ Դոն» վեպում Իվան Ալեքսեևիչ Կոտլյարով), որի համար Դոնի բանակի հրամանատար գեներալ Վ. Ի. Սիդորինից ստացավ շնորհակալություն և կանխիկ 500 ռուբլի գումար։

Գրականություն խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю.А. Дворяшин; вступ. ст. М.М. Шолохов. - М.: Издательский дом "СИНЕРГИЯ", 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել