Դմիտրի Եկիմով
Դմիտրի Վլադիմիրովիչ Եկիմով (բելառուս․՝ Дзмітрый Уладзіміравіч Якімаў; փետրվարի 5, 1971[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուսական և ռուսական ֆուտբոլիստ, հանդես է գալիս դարպասապահի դիրքում։ Անցկացրել է մեկ հանդիպում Բելառուսի հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1971[1] (53 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՄեծահասակների մակարդակում սկսել է հանդես գալ ԽՍՀՄ առաջնության վերջին մրցաշրջանում, Լիդայի «Օբուվշիկ» ակումբի կազմում, որը խաղում էր ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվների մրցումներում։ Նույն մրցաշրջանում տեղափոխվել է Բրեստի «Դինամո» և ԽՍՀՄ երկրորդ լիգայում անցկացրել է 7 հանդիպում։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակել է խաղալ Բրեստի ակումբի կազմում՝ Բելառուսի առաջնությունում։ Առաջին մրցաշրջանում իր թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր։ 1994 թվականին Մոսկվայի «ՏՐԱՍԿՈ-ում» հանդես է եկել Ռուսաստանի երրորդ լիգայում, սակայն նույն մրցաշրջանում վերադարձել է Բրեստ։ 1997 թվականին տեղափոխվել է Մինսկի «Դինամո» և նույն մրցաշրջանում իր թիմի հետ դարձել է երկրի չեմպիոն, խաղալով մեկ մրցաշրջանում 15 հանդիպում, սակայն հաջորդ մրցաշրջանից կորցրել է տեղը։
2000 թվականից հանդես է եկել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում «Տոմի», «Գազովիկ-Գազպրոմի» և «Չիտայի» կազմում, ինչպես նաև «Չիտայի» և Ռյազանի «Սպարտակի» կազմում խաղացել է երկրորդ դիվիզիոնում։
2007 թվականին կրկին վերադարձել է Բրեստ և մեկ մրցաշրջան անցկացրել ակումբի կազմում։ 2007 թվականին դարձել է Բելառուսի գավաթակիր, սակայն եզրափակիչ խաղում չի խաղացել։ Բելառուսի բարձրագույն խմբում Բրեստի և Մինսկի «Դինամոյի» կազմում մասնակցել է 154 խաղի։
Կարիերայի վերջում հանդես է եկել Լեհաստանի ստորին դիվիզիոններում «Պոդլյաշյե» (Բելսկո Բյալա) ակումբի կազմում։ Մարզական կարիերան ավարտել է 42 տարեկանում։
2014 թվականին «Վոլոգդա» ֆուտբոլային ակումբում աշխատել է որպես դարպասապահների մարզիչ[2], հետագայում աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայում[3][4]։
2020 թվականի հունվարից սկսել է աշխատել «Սպարտակի» ակադեմիայի դարպասապահների հետ[5]։
Կարիերան հավաքականում
խմբագրելԻր միակ խաղը Բելառուսի հավաքականի կազմում անցկացրել է 1996 թվականի օգոստոսի 20-ին ԱՄԷ հավաքականի դեմ (0:1), անցկացրել է առաջին խաղակեսը և խաղի 15-րդ րոպեին գոլ է բաց թողել[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ У футбольного клуба «Вологда» новый тренер вратарей
- ↑ ««Локомотив» — четвёртый на Кубке РФС». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Где сейчас победители Кубка Беларуси-2007?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «НОВОСТИ - ПЕРЕМЕНЫ В ТРЕНЕРСКОМ ШТАБЕ». spartak.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Матч Белоруссия — ОАЭ. eu-football.info