Եկատերինա Վորոնինա (ֆիլմ)

«Եկատերինա Վորոնինա» (ռուս.՝ «Екатерина Воронина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին Անատոլի Ռիբակովի համանուն վեպի հիման վրա։

Եկատերինա Վորոնինա
ռուս.՝ Екатерина Воронина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսիդոր Աննենսկի
Սցենարի հեղինակԱնատոլի Ռիբակով
ԴերակատարներԼյուդմիլա Խիտյաևա
ՕպերատորԻգոր Շատրով
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն97 րոպե

Սյուժե խմբագրել

Վոլգայի ափին ծնված և դաժան ու բռնակալական տատի մոտ դաստիարակված Եկատերինան վաղ տարիքում մնացել է առանց մոր։ Հոր՝ ծեր վաստակավոր կապիտանի հետ հազվադեպ հանդիպումների շնորհիվ ձևավորվել է նրա ամուր բնավորությունը։ Պատերազմի սկսվելուն պես Եկատերինան, առանց մտածելու, գնում է հիվանդանոցում աշխատելու։ Այստեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն, որը բերում է առաջին հիասթափությունը։

Պատերազմից հետո Եկատերինան, ավարտելով ինստիտուտը, դառնում է ինժեներ, գետի նավահանգստի տեղամասի պետ։ Դժվար հարաբերություններ են հաստատվել նրա ու նավագնացության ղեկավարի միջև։ Երբ նրան հեռացնում են աշխատանքից արդարացի մեղադրանքների պատճառով, Եկատերինան հասկանում է, որ կորցնում է իր ամենամոտ մարդուն։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վոլգայի միասնական գետային շոգենավության Գորկու գետային նավահանգստի կենտրոնական բեռնատար շրջանում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Լյուդմիլա Խիտյաևա Եկատերինա Վորոնինա (նորամուտը կինոյում) Եկատերինա Վորոնինա (նորամուտը կինոյում)
Վերա Պաշեննայա Եկատերինայի տատը Եկատերինայի տատը
Միխայիլ Ուլյանով Սերգեյ Սուտիրին Սերգեյ Սուտիրին
Յուրի Պուզիրյով Ժենյա Կուլագին Ժենյա Կուլագին
Արիադնա Շենգելայա Իրինա Լեդնյովա Իրինա Լեդնյովա
Նադիր Մալիշևսկի Կոնստանտին Ալեքսեևիչ Լեդնյով Կոնստանտին Ալեքսեևիչ Լեդնյով
Նոնա Մորդյուկովա Դուսյա Օշուրկովա Դուսյա Օշուրկովա
Ալեքսանդր Սաշին-Նիկոլսկի Եվգենի Սամոյլովիչ Եվգենի Սամոյլովիչ
Վադիմ Մեդվեդև Յուրի Մոստովոյ Յուրի Մոստովոյ
Մարգարիտա ԼԻֆանովա Սոնյա Սոնյա
Յուրի Կիրեև Նիկոլայ Նիկոլայ
Իրինա Մուրզաևա Կալերիա Իվանովնա Կալերիա Իվանովնա
Ալեքսանդր Պելևին Ելիսեև Ելիսեև
Տատյանա Պենկովա կին թատրոնում կին թատրոնում
Սերգեյ Բոբրով Իվան Վորոնին Կատերինայի հայրը Իվան Վորոնին
Իվան Կուզնեցով Մաքսիմ Պետրովիչ Մաքսիմ Պետրովիչ
Օլեգ Տումանով Մալախով Մալախով
Եկատերինա Կուդրյավցևա Կլարա Կլարա
Եվգենի Կուդրյաշյով Բարիկին Բարիկին
Վալենտինա Բելյաևա Եկատերինայի մայրը Եկատերինայի մայրը
Կլավդիա Կոզլյոնկովա հաշվառող նավահանգստում (լուսագրերում նշված չէ) հաշվառող նավահանգստում (լուսագրերում նշված չէ)
Վալենտին Բրիլեև ջրային տրանսպորտի ինստիտուտի ուսանող (լուսագրերում նշված չէ) ջրային տրանսպորտի ինստիտուտի ուսանող (լուսագրերում նշված չէ)
Նիկոլայ Խրյաշչիկով էպիզոդ էպիզոդ
Վալենտին Գրաչյով գետային նավահանգստի աշխատող (լուսագրերում նշված չէ) գետային նավահանգստի աշխատող (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Ռիբակով
  • Ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի
  • Օպերատոր՝ Իգոր Շատրով
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Բոգոմոլով
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց

Վարձույթ խմբագրել

  • 27,8 մլն հանդիսատես

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատ Պ. Բագրովը գրել է, որ «Եկատերինա Վորոնինա» ֆիլմը «մաքուր մելոդրամա է»։ «Ինտրիգն այդքան խճճված ու բազմաշերտ էր,— կարծում էր նա,— որ կերպարի մանրամասնման, ֆոնի մշակման համար չի բավականացրել էկրանային ժամանակը, և ռեժիսորն էլ դրան չի ձգտում»[1]։

Ծանեթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Багров П. Анненский Исидор Маркович // Кино России. Режиссёрская энциклопедия. — М.: НИИК, 2010. — С. 25—28. — 344 с.

Արտաքին հղումներ խմբագրել