Եկատերինա Իլարիոնի Կալինչուկ (ռուս.՝ Екатери́на Илларио́новна Калинчу́к, դեկտեմբերի 2, 1922(1922-12-02), Q23846031?, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 13, 1997(1997-07-13), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային մարմնամարզուհի, XV ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[1], սպորտի վաստակավոր վարպետ (1952), ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1952)։

Եկատերինա Կալինչուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 2, 1922(1922-12-02)
Ծննդավայր՝Q23846031?, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 13, 1997(1997-07-13) (74 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ժիտովո գյուղում (ներկայումս՝ Տուլայի մարզի Շչեկինսկի շրջան)։

1936-1951 թվականներին հանդես է եկել որպես Մոսկվայի մարզի «Իսկրա» կամավոր մարզական ընկերության անդամ։ Եղել է ՌՍՖՍՀ բացարձակ չեմպիոնուհի (1947), հավասարակշռության գերանի վրա վարժությունների և հենացատկի մրցումների Ռուսաստանի չեմպիոնուհի (1948)։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտը։ 1952 թվականին Հելսինկիում անցկացված ամառային օլիմպիական խաղերում դարձել է օլիմպիական չեմպիոն հենացատկում և թիմային առաջնությունում, ինչպես նաև արծաթե մեդալակիր՝ խմբային ազատ վարժություններում[2][3][4]։ Զուգափայտերի վրա վարժություններում ԽՍՀՄ չեմպիոնուհի (1952)։ Հենացատկի մրցումներում համամիութենական առաջնությունների բրոնզե մեդալակիր (1952, 1953, 1954)։ ԽՍՀՄ հավաքականի անդամ մինչև 1956 թվականը.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cita web|url=https://wagymnastics.wikia.com/wiki/Ekaterina_Kalinchuk%7Ctítulo=Ekaterina(չաշխատող հղում) Kalinchuk|fechaacceso=10 de noviembre de 2017|agencia=Comité Olímpico Internacional (COI)
  2. Yekaterina Kalinchuk. sports-reference.com
  3. Biography of Ekaterina Kalinchuk Արխիվացված 27 Փետրվար 2015 Wayback Machine. sport-necropol.ru
  4. "1952 Summer Olympics – Helsinki, Finland – Gymnastics" Արխիվացված 30 Սեպտեմբեր 2007 Wayback Machine. databaseOlympics.com

Աղբյուրներ խմբագրել

  • Калинчук, Екатерина Илларионовна // Большая олимпийская энциклопедия / автор-составитель В. Л. Штейнбах. — Москва: Олимпия Press, 2006.