Ելք (հուշարձան)
«Ելք» հուշարձան (ռուս.՝ Памятник «Исход»), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։ Տեղադրվել է 2013 թվականին քաղաքի Առափնյա փողոցում։ Նվիրված է Ռուսաստանից Սպիտակ բանակի տարհանմանը։
«Ելք» | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2013 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Նովոռոսիյսկ |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանի հեղինակն է նովոռոսիյսկցի քանդակագործ Ալեքսանդր Սուվորովը։ Բրոնզաձույլ արձանի բարձրությունը պատվանդանով 7 մետր է[1]։
Արձանը պատկերում է ձիու սանձը ձգող սպիտակգվարդիական սպայի։ Վերջինիս նախատիպ է ծառայել «Ծառայում էին երկու ընկերներ» կինոնկարում Վլադիմիր Վիսոցկու հայտնի կերպարը։ Ըստ հեղինակ Ալեքսանդր Սուվորովի՝ պատկերված է ֆիլմի այն տեսարանը, երբ ձին հեռացող նավի հետևից նետվում է ջուրը, և սպան ստիպված է լինում գնդակահաելու իր մարտական ընկերոջը[1]։
Պատմություն
խմբագրելՀուշարձանը նվիրված է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի պատմության ամենաողբերգական էջին՝ Սպիտակ բանակի տարհանմանը։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1920 թվականին։ Նովոռոսիյսկից Սպիտակ բանակի սպաների, կազակության և ընտանիքների անդամների տարհանումը տեղի է ունեցել խուճապի պայմաններում, զոհվել է մի քանի հարյուր մարդ։ Պատմաբաններն այդ իրադարձությունն անվանել են «Նովոռոսիյսկի աղետ»[1]։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 12-ին[2]։ Բացման արարողության ժամանակ քաղաքագլուխ Վլադիմիր Սինյագովսկին ասել է. «Այս իրադարձությունը Հայրենիքի համար Քաղաքացիական պատերազմի տարիներին զոհված մարդկանց հիշատակը հավերժացնելու մեր պարտքն է։ Այս հուշարձանը հիշեցում է ներկա սերունդներին, որ Հայրենիքը չի կարելի մասնատել. բեկման գծերն անցնում են մարդկային սրտերով և ճակատագրերով»[1]։