Ելիզավետա Չայկինա
Ելիզավետա Չայկինա (օգոստոսի 28, 1918[1], Պենովսկի շրջան, Velikiye Luki Okrug, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 1941[1], Peno, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), պարտիզանական շարժման մասնակից 1941-1945 թվականներց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Սովետական Միության հերոս (հետմահու, 6․3․1942)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Եղել է խրճիթ-ընթերցարանի վարիչ, 1939 թվականից՝ Համլ ԿԵՄ․ Պենոյի շրջկոմի (1941 թվականից, ֆաշիստական օկուպացիայի շրջանում, ընդհատակյա շրջկոմի) քարտուղար։ 1941 թվականի նոյեմբերի 2-ին մատնությամբ բռնվել է և խոշտանգումներից հետո գնդակահարվել։ Չայկինայի անունով են կոչվում ձեռնարկություններ, դպրոցներ, փողոցներ, Կալինին քաղաքում՝ կոմերիտական Փառքի թանգարանը։ Պենո ավանում կանգնեցված է Չայկինայի հուշարձանը։
Ելիզավետա Չայկինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1918[1] |
Ծննդավայր | Պենովսկի շրջան, Velikiye Luki Okrug, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 23, 1941[1] (23 տարեկան) |
Մահվան վայր | Peno, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պենովսկի շրջան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պարտիզան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս |
Yelizaveta Chaykina Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 665)։ |