Եդեսիոյ սոսկալի դեպքերը եւ ողբերգութիւնը կոտորածին Եդեսիոյ

Եդեսիոյ սոսկալի դեպքերը և ողբերգութիւնը կոտորածին Եդեսիոյ, 1904 թվականին հրատարակված անհայտ հեղինակի հուշագրությունն է։ Հեղինակը Ուրֆայի ողբերգության մի վերապրող, իր հուշագրությունը 1899 թվականին հանձնել է Եդեսիայի հայր Աբրահամին, խնդրել է այն տպագրելուց իր անունը չհրապարակել։ Հուշագրությունը տպագրվել է առանց փոփոխությունների։

Բովանդակություն խմբագրել

Այստեղ մանրամասներ են հաղորդվում Եդեսիայի դեպքերի վերաբերյալ։ Ըստ ականտեսի 1895 թվականի հոկտեմբերի 15-ին թուրք երիտասարդները, հայկական թաղամասում զինված շրջելով, հրապարակում դաշունահարում և սպանում են հայ վաճառականի։ Այս փաստը հայերի շրջանակներում ըմբոստություն է առաջ բերում, որի արդյունքում հայերը մեղադրվում են, զրպարտվում անգամ մի քանի հոգի բանտարկվում են։ Հայերի նախաձեռնությամբ հատուկ դիմում է արվում կառավարությանը՝ ընդհանուր խաղաղություն ապահովելու համար։ Սակայն հաջորդ օրը շուկան շրջապատող թուրք զինվորների ու հայերի միջև բախում է տեղի ունենում, իսկ հայկական թաղամասը 40 օր շրջափակման մեջ է մնում։ Թուրքական կառավարությունը պահանջում է հրահրումների կազմակերպիչներին։ Անգամ զենքերը հավաքելուց հետո հակահայկական տրամադրությունը չեն դադարում, շարունակվում էր թալանը. կողոպուտը, ապանությունը։ Հերթական թուրքական հարձակումը կանխելու համար հայերը հավաքվում են եկեղեցու բակում շուրջ երեք հազար հայ, մի մասը կենտրոնանում են Առաջնորդարանում։

Ականտեսը գրի է առել թուրքական կողմի իրագործած սրբապղծությունները, դաժանությունները։ Այս գործընթացում իր առարնձնահատուկ դերն է ունեցել նաև մուսուլման կրոնավորը, ով իսլամական մոլեռանդ կոչերով ոգևորում էր թուրքական ամբոխին։ Թուրքական մոլեռանությունն այն աստիճանի է հասնել, որ այրել են եկեղեցու Վերանտունը։ Միայն դեկտեմբերին են հայերը կարողացել տեղափոխվել իրենց բնակավայրերը, որոնք այդ ժամանակահատվածում թալանվել ու ավերվել էին ու փորձել անցնել իրենց առօրյա կյանքին ու հոգսերին։

Քաղվածքներ գրքից խմբագրել

  Եկեղեցում 3000 հայեր էին հավաքվել։ Երբ կոտորածը սկսեց, հայերի կողմից ոչ-ոք դիմադրություն չցուցաբերեց։ Շատ հայեր այս իրադարձություներից չընկրկեցին ու Սբ. Սեղանի առջև ծնրադիր աղոթելով նահատակվեցին՚։  
  Եկեղեցում ողջ մարդ չմնաց ... Հրացանների պայթյունների ու իսլամական գոռում-գոչյուններից եկեղեցին թնդում էր։ Աննկարագրելի անօրինականությամբ սկսեցին եկեղեցին կողոպտել։ Ոմանք սրբազան անօթներն էին ապականում, ոմանք եկեղեցական զգեստները ծաղր ու ծանակի ենթարկում։ Մեկը Կենաց փայտի խաչատուփը և Սուրբ մեռոնի ոսկյա աղավնին էր գողանում, մյուսը` եպիսկոպոսական թագը հագած միմոսություն էր անում։ Ոմանք խաչերը ոտքով փշրում էին, մյուսները` քահանայական վեղարները և զգեստները հագած ծաղրուծանակությամբ էին զբաղված՚[1]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եդեսիոյ սոսկալի դեպքերը եւ ողբերգութիւնը կոտորածին Եդեսիոյ, 1904