«Եգորկա» (ռուս.՝ «Егорка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Ալեքսանդր Յանովսկին[1][2][3] 1984[4] թվականին Պյոտր Գավրիլովի համանուն վեպի հիման վրա։

Եգորկան
ռուս.՝ Егорка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍոլոմոն Յնաովսկի
ԴերակատարներՄիխայիլ Պուգովկին
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն69 րոպե

Սյուժե խմբագրել

Ռազմական նավաստիները փրկում են արջուկին, որին ծով է քշել ուժեղ փոթորիկը։ Նավաստիները հաճույքով խաղում են Եգորկա անունն ստացած գազանի հետ, մինչև բոցմանը որոշում է կայացնում արջուկին ուղարկել կենդանաբանական այգի։ Ափին հայտնվելով՝ Եգորկան պատահաբար օգնում է սահմանային պարեկային պահակախմբի կողմից լրտեսին բռնելուն։ Վնասվածք ստացած արջին ստիպված են լինում ուղարկել բժիշկների մոտ։ Բայց, ի վերջո, նա վերադառնում է անտառ։ Երբ նավը սկսել է լողալ, ափին կանգնած Եգորկան բարձրացնում է թաթը՝ զինվորական ողջույն տալով։

Դերերում խմբագրել

  • Միխայիլ Պուգովկինբոցման Տոպորշչուկ
  • Գենադի Ֆրոլով – կոկ Նալիվայկո
  • Գենադի Վորոնին – նավի հրամանատար, 2-րդ կարգի կապիտան
  • Ալեքսեյ Վեսյոլկին – նավաստի Շուտկին
  • Անդրեյ Կոստյակին – մոտորիստ Սորոկին
  • Իգոր Սավկին – նավաստի Սոլոմակին
  • Իգոր Զոլոտովիցկի – հիդրոակուստիկ Ռիբակով
  • Անատոլի Իվանով – ռադիստ Կլյուև
  • Բորիս Գիտին – մարդ նավից
  • Ալեքսանդր Բալուև – սահմանապահ նավի հրամանատար
  • Իգոր Բոչկին – սահմանապահ նավակի ազդանշանորդ
  • Սերգեյ Բոբրով[5]բոցմանի թոռը
  • Սերգեյ Դեսնիցկի – ռազմական բժիշկ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Պյոտր Գավրիլով (վիպակ), Վսեվոլոդ Եգորով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Յանովսկի
  • Օպերատոր՝ Միխայիլ Ռոգովոյ
  • Նկարիչ՝ Միխայիլ Գարականիձե
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Պլյացկովսկի

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը կինոօպերատոր Ալեքսանդր Յանովսկու միակ ֆիլմն է, գլխավոր դեր խաղացած դերասան Միխայիլ Պուգովկինը նրա աշխատանքը համարում էր ֆիլմի անհաջողության պատճառ՝ նշելով, որ Յանովսկին հարթակում իրեն պահել է ոչ որպես ռեժիսոր («կադրում նա ոչինչ չէր կարող առաջարկել արտիստներին»)։

Ֆիլմը, ցավոք, չի ստացվել, քանի որ ռեժիսորը շատ թույլ էր։ Ես մարմնավորել եմ բոցմանի։ Ինձ մի բոցման ասաց․ «Միխայիլ Իվանովիչ, եթե մենք նավատորմում բոլորս այնպիսի բոցմաններ լինեինք, ինչպիսին Դուք եք, ավելի շատ կարգուկանոն կունենայինք։ Ես ծովային համազգեստ ունեի, ես ինձ շատ լավ էի զգում նրանում։

— դերասան Միխայիլ Պուգովկին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Жители ЮВАО увидят «Егорку» Александра Яновского». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Историю о спасенном моряками медвежонке покажут в кинотеатре на Костякова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «В кинотеатре «Молодежный» в ЮВАО покажут фильм «Егорка»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. Egorka on kino-teatr.ru
  5. Егорка (1984) Full Cast & Crew

Աղբյուրներ խմբագրել

  • Егорка // Советские художественные фильмы: аннотированный каталог / Мария Павлова, Госфильмофонд России. — «Нива России», 1995. — стр. 45
  • Егорка // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 137
  • Михаил Пуговкин о фильме «Егорка» // Михаил Пуговкин — Это все было бы смешно… — Рутена, 2000. — 251 с. — стр. 112