«Եգիտական տափակ», սեղանի ճակնդեղի սորտ։ Շրջանացվել է 1943-ին։ Էլիտային սերմնաբուծությունն իրականացվում է Գյումրու ընտրասերման կայանում։ Թուփը կիսականգուն է, միջին մեծության։ Տերևները մուգ կանաչ են։ Ծաղիկները՝ մանր, կանաչավուն՝ կարմրավուն երանգով, սրա ծայր–նշտարաձև ծաղկակիցներով։ Պտղաբույլը կնձիկ է, որը բաղկացած է 2–5 և ավելի պտուղներից։ 1000 կնձիկի կշիռը 12–25 գ է։ Արմատապտուղը տափակ է, մուգ կարմիր կեղևով, նուրբ պտղամսով, 70–400 գ միջին զանգվածով։ Վաղահաս սեղանի սորտ է։ Բերքատվությունը՝ 300–400 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։