Եբրայական գրքի շաբաթ
Եբրայական գրքի շաբաթ (եբրայերեն՝ שבוע הספר העברי), ամենամյա մշակութային միջոցառում Իսրայելում։
Եբրայական գրքի շաբաթ | |
---|---|
Տեսակ | գրքի տոնավաճառ |
Երկիր | Իսրայել |
Առաջինը | 1926 |
sfarim.org.il | |
Hebrew Book Week Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵբրայերեն գրականության օրերը պարբերաբար նշելն սկսվել է Պաղեստինում Բրիտանյան մանդատի օրոք, երբ 1926 թվականին ձեռնարկատեր և հասարակական գործիչ Բրախա Պելին մեկօրյա գրքի տոնավաճառ էր կազմակերպում Թել Ավիվի Ռոտշիլդ բուլվարում։
Այժմ եբրայական գրքի շաբաթն Իսրայելում համազգային մասշտաբով անցկացվում է ամեն տարի հունիսին։ Այդ ժամանակ ամբողջ երկրով անց են կացվում գրքերի տոնավաճառներ, հրատարակչական ընկերությունները վաճառում են իրենց գրքերը զեղչերով։ Զեղչերի ժամանակաշրջանն Իսրայելի գրախանութներում կարող է տևել նույնիսկ մինչև մեկ ամիս։ Վերջին տարիներին Եբրայական գրքի շաբաթը տևում է մինչև տասը օր[1]։
Բացի վաճառքից, Շաբաթվա ընթացքում անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք կապված է լինում եբրայերեն գրականության հետ, օրինակ, հանդիպում հեղինակների հետ և հրապարակային ընթերցումներ։ Շաբաթվա ընթացքում նաև անցկացնում է Իսրայելի ճաաչված Սապիր գրական մրցանակի մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը։ Շաբաթվա միջոցառումները լուսաբանվում են իսրայելական լրատվամիջոցներով։
Երուսաղեմում շաբաթվա հիմնական միջոցառումները կազկակերպվում են Իսրայելի թանգարանում, Ազատության զանգի զբոսայգում, Սաֆրիի հրապարակում և Իսրայելի հին կայարանում[2], Թել-Ավիվում միջոցառումներն անց են կացվում Ռաբինի հրապարակում։